ՀՅԴ-Ն ՓՈՇՄԱՆԵԼ Է՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԻՏԻ ՆՎԱԶԵՑՎԵՆ

0

hraparak.am — Եթե այս անգամ էլ քաղաքական ուժը իր խոստմանը հակառակ քայլ անի, ես չգիտեմ, թե ինչ քաղաքական ռեսուրսով են գնալու արտահերթ ընտրությունների։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե իսկապես մենք վաղը կունենա՞նք վարչապետ։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա Ռուստամյանն ասաց, որ իր համար ինքնապատակ ժամկետներ նշելը ճիշտ չէ։ Նա կարծում է՝ նախևառաջ Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի, որի համար ժամանակ է պետք, առաջին քայլերից մեկը պիտի լինի նաև այն, որ վարչապետի լիազորությունները պիտի նվազեցվեն, որպեսզի ուժային կառույցները չգտնվեն անմիջապես վարչապետի ենթակայության տակ։

Hraparak.am-ը հիշեցրեց, որ երբ արդեն իսկ Սահմանադրության ուժեղ վարչապետը ԱԺ-ում նոր օրինագծերով էլ ավելի էր ուժեղացվում, նույն ընդդիմությունը՝ ի դեմս «Ելք»-ի, ընդդիմանում էր, մինչդեռ իրենք որևէ ձայն չհանեցին այդ հարցում ու կողմ քվեարկեցին։ Հիմա ինչո՞ւ են հակառակը պնդում։

«Մենք ընդդիմացել ենք, պարզապես, պիտի հիշեցնեմ, որ մենք, ունենալով որոշակի կաշկանդումներ կոալիցիոն հուշագրի շրջանակներում, այն հարցերում, որոնք որ մենք քննարկել ենք ներսում, դրանք չենք հրապարակել, բայց մենք առիթից առիթ դրա մասին հստակ ասել ենք, որ կարևորագույն հարցերից մեկը, որ Սահամանադրության կյանքի կոչելու երկրորդ փուլում պետք է կառավարության գործունեության կարգը, կառուցվածքը լինի այնպես, որ կառավարություն, վարչապետ, նախարարներ լիազորությունների հստակ տարանջատում լինի, չգնանք նրան, որ վարչապետը փոխարինի կառավարությանը»,-ասաց Ռուստամյանը։

 Նա նորից ընդգծեց, որ այս հարցերի, մասնավորապես ուժային կառույցների՝ վարչապետի ենթակայության տակ գործելու մասին իրենք ունեցել ենք ներքին քննարկումներ, բայց դա չեն հրապարակել՝ էթիկայի կանոնների ելնելով։

Հարցին՝ այդ կաշկանդվածությունը կոալիցիայից դւորս գալու առիթ չէր կարող լինե՞լ, եթե չէին դեմ էին կոնկրետ քայլերի, բայց չէին կարողանում արտահայտվել, Ռուստամյանն ասաց․ «Ոչ, չէր կարող պատճառ հանդիսանալ, որովհետև մենք համարում էինք, որ, այդուամենայնիվ ընթացքը, ուղղությունը ճիշտ է, քայլերըդ անդաղ են, դրա մասին էլ ենք ասել, հայտարարություն էլ ենք հատուկ արել․․․ դուք չեք կարող գտնել Դաշնակցության արած մի հայտարարություն, ինչքան ուզում եք հետ գանցեք, որ հակասություններ առաջացնեն էնպես, ինչպես որոշ քաղաքական գործիչների մոտ առաջացնում են մի ամիս կամ մի շաբաթ հետ գնալու պարագայում։

Մեր գիծը հստակ է, մենք կարողանում ենք անել այնքան, ինչքան այդ պահին հնարավոր է անել։ Էդ պահին էդքանն էր հնարավոր անել, հիմա ավելի մեծ հնարավորությւոն է բացվել, կանենք ավելի շատ»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 



Загрузка...