good-banner
Լրահոս

ՀՅԴ-ն զգուշացնում է վարչապետին

 

FotorCreated

lragir.am-«Ես վարչապետի փոխարեն զերծ կմնայի այդպիսի բառապաշար օգտագործելուց, բայց դա չի ազդում, մենք շարունակելու ենք, ընդհանուր պատասխանատվություն ենք կրում կառավարության համար»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով վարչապետ ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանին ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանի  նկատողությանը:Նա նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունը պետք է հստակ հայեցակարգ ունենա մեր երկրի տնտեսության զարգացման մասին: «Եթե մեր նախարարը չի համապաստանում մեր վարչապետի պատկերացնումներին, ուրեմն վարչապետն այլ հայեցակարգ պետք է ներկայացնի, քննարկում պետք է լինի: Եթե այդ դեպքում ստեղծվի վիճակ, որ վարչապետին ձեռք չի տալիս ներկայացված հայեցակարգը, նա իրավունք ունի իրենը պնդելու: Բայց անձնական ու անհատական հակվածությամբ երկար ճանապարհ չենք կարող գնալ: Թող լինի բանավեճ, ես շատ ուրախ եմ, բաց քննարկումներ լինեն բոլոր ոլորտների հետ կապված»,- ասաց Ռուստամյանը:Նա նաև նշեց, որ շատ հստակ պետք է լինի՝ եթե նախարարից բան են պահանջում, ուրեմն այդ ամբողջ ոլորտի քաղաքականության իրականացումը պետք է տալ հենց այդ նախարարին, որ պատասխանատվությունն էլ հստակ լինի, լիազորված լինի, ինչն այսօր կառավարության մեջ գոյություն չունի: Բավական հարցեր կան, որ շփոթ են առաջացել, թե ով ինչի համար է պատասխան տալիս: Այս խնդիրներն, ըստ Ռուստամյանի, պետք է այսօր լուծվեն:«Մենք պաշտպանել ենք վարչապետի նշանակումը, լիահույս ենք, որ այն խնդիրները, որոնք երկրի առաջ ծառացած են, վարչապետն ունի դրանք լուծելու կարողություն: Այդ ամենը պետք է կատարի կոնկրետ քայլերի միջոցով ու զերծ մնա շոուների տրամաբանությանը համապատասխանող քայլերից, որոնք շատ կարճաժամկետ քայլ կարող են ունենալ», նշեց նա:

Հարցին, թե ՀՅԴ կարծիքով՝ ի՞նչ ծրագիր պետք է իրագործի Կարեն Կարապետյանը, նա պատասխանեց, որ նորանշանակ վարչապետը չի եկել դատարակ տեղ, եկել է այնպիսի ձևավորված միջավայր, որ չի կարող գործող ծրագրերն անտեսել:«Մենք ունենք համագործակցության հուշագիր, որը ստորագրել ենք ՀՀԿ-ի հետ, դա վերաբերում է կյանքի գրեթե բոլոր ոլորտներին, հստակ քայլեր են նախանշված: Մենք պահանջկոտությունից չենք վախենում, մենք ուզում ենք դա տեղի ունենա անընդհատ, եթե վարչապետը պահանջկոտ է, դա լավ է: Բայց մեկը մյուսին դուր է  գալիս, թե դուր չի հալիս, դա կապ չունի մեր երկրի պետական խնդիրների հետ»,- հավելեց նա:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing