Հյուսիսային պողոտայից 2 տարեկան երեխայի են առևանգել. մայրը 18 օր է` ծեծում է իրավապահների դռները

266

ArmLur.am-ի խմբագրություն է դիմել երկու անչափահաս երեխաների մայր Նիկոլ Փիլոյանը եւ կոչով դիմել իրավապահներին` քայլեր ձեռնարկել իր առևանգված երեխաներին գտնել: Խնդրի մասին հայտարարությամբ է հանդեդ եկել նաև փաստաբան Տիգրան Աթանեսյանը.

«ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի մայիսի 5-ին Երևանի Հյուսիսային պողոտայում առևանգել են 2 տարեկան երեխայի՝ իր տատիկի հետ զբոսնելուց: 18 օր է ՀՀ իրավապահ մարմինները, գլխավորապես ՀՀ ոստիկանությունը ոչինչ չի անում այդ երեխային գտնելու և մորը վերադարձնելու համար: Ինչ է, ենթադրվում է, որ երեխային առևանգել է հայրը, ումից մայրը փաստացի բաժանվել է: Պետական ոչ մի մարմին ոչինչ չի անում, իսկ երեխան, ով ունի բնածին արատներ, պարզ չէ թե որտեղ է: Հայտնի է միայն, որ հայրը փորձել է տեղափոխել Հայաստանից դուրս: պետական մարմինների կատարյալ անտարբերությունը, միայն թուղթ լրացնելը պարզապես ապշեցուցիչ է: Չեմ հասկանում, անպայման պետք է գան ոստիկանության գլխավոր մուտքը փակեն, որ վերջապես ոստիկանությունը իրար գա????? Թե պետք է քրեական գործ հարուցվի ոստիկանների անգործության պատճառով: Իսկ եթե երեխային մի բան պատահի, էլի արդարանալու եք ձեր կազմած անիմաստ և անբովանդակ թղթերով? Մի երեխա չեք կարում գտնեք, ուր մնաց լուրջ հանցագործ գտնեք: Ասեմ, որ հարցի իրավական կողմը ամբողջությամբ ապահովված է, մնում երևի բենզինի չեկ տա մայրը ոստիկաններին….»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Երեխաները լուսանկարները հրապարակվել են մոր ցանկությամբ

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache