Հյուսիսային պողոտայում պայթյուն է տեղի ունեցել

0

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում գործող «Բուրգեր Քինգ» օբյեկտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության մեծ թվով բրիգադներ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պայթյունի հետևանքով կան վիրավորներ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունն առաջացել է թթվածնի բալոնից, սակայն դա վերջնական չէ:

ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը, Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ:

Քիչ առաջ դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

Առաջին պահից դեպքի վայրում է գտնվում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache