Լրահոս

«ՀԺ»․Ռուբլին արժեվորվում է, տրանսֆերտները` պակասում

 

99266

«Հայկական ժամանակ» օրաթերթը իր այսօրվա համարում գրում է.

«Ռուսական ռուբլու փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հատեց իր մեկուկես տարվա ռեկորդային ցուցանիշը: Երեկ երեւանյան չենջերում մեկ ռուբլու գինը բարձր էր 8 դրամից: Ռուբլու ռեկորդը ոչ միայն դրամի նկատմամբ է: Մեկ դոլարը ռուսական բորսայում նվազել, հասել է ընդհուպ 61 ռուբլու:

Այսքան արժեվորված ռուբլին չէր եղել վերջին մեկուկես տարվա ընթացքում: Դրա պատճառը, բնականաբար, նավթի գինն է, որի մեկ բարելը երեկ հասավ մինչեւ 56 դոլարի: Ռուբլու արժեվորումը կարող է փոքր- ինչ մեծացնել տրանսֆերտներով ապրող մեր քաղաքացիների եկամուտները, քանի որ դրանց գերակշռող մասը գալիս է Ռուսաստանից եւ ռուսական ռուբլու տեսքով:

Մյուս կողմից, սակայն, տրանսֆերտների նվազումը վերջին շրջանով պայմանավորված էր ոչ թե ռուբլու արժեզրկմամբ, այլ տրանսֆերտների` հենց ռուբլով արտահայտված ծավալների նվազմամբ»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing