ՀԺԿ-Ն ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԽԱՂԱՂ ՑՈՒՅՑԵՐԻՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՓՒՆ

0

Հայաստանի ժողովրդական կուսակցությունն (ՀԺԿ) աջակցում է Երևանում և հանրապետության ողջ տարածքով մեկ տեղի ունեցող խաղաղ ցույցերի մասնակիցներին: Սա պայքար է հանուն մեր երկրի ժողովրդավարացման, արժանապատիվ կյանքի և հուսալի ապագայի:

Հայաստանը չի կարող զարգանալ, քանի դեռ իշխանությունը յուրացվում Է և ծառայեցվում մի խումբ մարդկանց հարստացմանը: Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն:

 Հիացմունք է առաջացնում մեր երիտասարդությունը, որը պայքարի առաջին շարքում է: Մենք վստահ ենք,որ այս շարժումը պսակվելու է հաղթանակով:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache