Լրահոս

Ի՞նչ արժի ընտրողի մի ձայնը Հայաստանում. գերմանական հեղինակավոր zeit.de-ի անդրադարձը

 

Հայերն այսօր ընտրում են նոր խորհրդարան և իրենց ձայները հենց այնպես նվիրել չեն պատրաստվում ոչ ոքի։ Ով ավելի շատ գումար ունի, նա էլ ավելի շատ ձայն ունի։ Գերմանական հայտնի zeit.de-ն անդրադարձել է Հայաստանում այսօր տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին և նշել, որ շատերը աղքատ են և այս երևույթը չեն դիտարկում որպես խնդիր։

Բազմաթիվ հայ ընտրողներ արդեն վաղուց վճարվել են իրենց ձայնի համար։ Միայն գնորդները, երկրի հարուստ չինովնիկների մոտ է դեռ հարցական մնացել, թե իրենցից ո՞վ է բավականաչափ ներդրում արել, որպեսզի ստանձնի ամենաշատ «տեղերը» խորհրդարանում։

2,5 միլիոն բնակիչ այսօր ընտրելու հնարավորություն ունի, և այս ընտրությունները հատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար, քանի որ խորհրդանշում են անցումը նախագահականից՝ խորհրդարանական համակարգ։ Այդ պատճառով մասնակիցները ամեն գնով ցանկանում են բարելավել իրենց դիրքերը, մասնավորապես՝ խարդախությամբ։

Որպես օրինակ՝ Երևանի տարածքներից մեկում թեկնածու է Միհրան Պողոսյանը, որը հանդիսանում է Հանրապետական կուսակցության թեկնածու։ Հանրապետականներն այն քաղաքական ուժն են, ովքեր 1999թ-ից կառավարում են երկիրը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս պատկանում է այդ կուսակցությանը։ Հանրապետականների «ստավկան» հիմնված է այն բանի վրա, որ երկրի օլիգարխները, ովքեր ևս հանդիսանում են տվյալ կուսակցության թեկնածուներ, ամեն գնով հաղթանակի համար կպայքարեն, նաև՝ գումարի միջոցով։

Պողոսյանի անձնական կարողություններն, օրինակ, 800 միլիոն ԱՄՆ դոլար է գնահատվում, որոնց թվին դասվում են նաև արտերկրում ունեցած սեփականությունները։

2008թ․-ից, երբ Սերժ Սարգսյանը անցավ իշխանության, Պողոսյանը ղեկավարում էր Հարկադիր կատարման մարմինը, ինչը մաս է կազմում Արդարադատության նախարարության։ Պանամյան թղթերի բացահայտման ժամանակ՝ 2016թ-ի ապրիլին, նա հրաժարական տվեց, սակայն հիմա կրկին ցանկանում է մտնել խորհրդարան։

Պողոսյանը բոլոր նրանց, ովքեր իրեն ընտրելու են, նվիրում է սմարթֆոն, սակայն նա ցանկանում է նաև ստանալ ապացույցներ, որ իր կողմից տրված նվերները աշխատում են։ Նվեր ստացած սմարթֆոններով քաղաքացիները պետք է նկարահանեն քվեաթերթիկը, որի վրա պետք է նշումը դրված լինի Պողոսյանի անվան դիմաց։

«Սա փողոցային խոսակցություններ են, ավել ոչինչ»,- ասել է նրա աշխատակիցներից մեկը։

Հոդվածի հեղինակ՝ Տիգրան Պետրոսյան

շարունակելի

Թարգմանությունը՝ Վով Մուշեղյանի

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hraparak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing