Ի՞նչ դիրքորոշում կունենա Գագիկ Ծառուկյնաը Սերժ Սարգսյանի վարչապետության վերաբերյալ

0

Երեկ այս հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը և Միքաել Մելքումյանը: Երեքն էլ այն տեսակետն են հայտնել, որ դաշինքը չի կարող կողմ լինել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Ընդ որում նրանց արգումենտները քաղաքականապես ճիշտ են ձևակերպված, այն է՝ իրենընդիմադիր համարող ուժը չի կարող կողմ լինել ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին, անկախ նրանից, թե ում է առաջադրելու իշխող ուժն այդ պաշտոնում:

Սակայն հավելենք, որ վերը նշված գործիչները ներկայացնում են այս դաշինքի առավել պրոգրեսիվ հատվածի շահերը, և դա ամենևին էլ չի նշանակում, որ ապրիլի 17-ին ողջ ֆրակցիան հենց այդպես էլ կկողմնորոշվի:

Ինչպիսին կլինի Ծառուկյանի վերջնական որոշումը, դեռ հայտնի չէ: Պարզ է մեկ բան, եթե Ծառուկյանը համաձայնվի իր թիմի պրոգրեսիվ հատվածի կարծիքի հետ, ապա նրա վարկանիշը էլ ավելի կբարձրանա, և նա կունենա բոլոր շանսերը՝ մոտ ապագայում (մինիմում մինչ 2022 թվականը, մաքսիմում՝ 2022- ընտրությունների ժամանակ) իշխանության հասնելու համար: 

Հասկանալի է, որ այստեղ կան շատ հարցեր, սակայն մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ հանգամանքներ հուշում են, որ նա կկարողանա այս անգամ իր շուրջ համախմբել հանրության բացարձակ մեծամասնությանը:

Նշենք, որ նա այսօր Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է, նրա վարկանիշը տատանվում է 30 — 40 տոկոսի սահմաններում: Երկրորդ տեղում էր գտնվում Կարեն Կարապետյանը՝ 18-ից 22 տոկոսի սահմաններում: Սակայն նրա վարկանիշը ապրիլի 17-ից հետո կտրուկ անկում կապրի, և դա կանխատեսում են գրեթե բոլոր դիտորդները:

Սերժ Սարգսյանի վարկանիշը տատանվում է 3-ից 4 տոկոսի սահմաններում, իսկ հակավարկանիշը տատանվում է 11-ից 15 տոկոսի սահմաններում: Թե ինչ է նշանակում դա քաղաքագիտական տեսանկյունից, այն էլ պառլամենտական կառավարման պայմաններում՝ հասկանալի է բոլորի համար:
Իսկ ապրիլի 17-ին ոչ թե ավարտվում են գործնթացները, այլ նրանք նոր են սկսվում, որի ավարտը տեսանելի է արդեն այսօր:
Մանրամասն այս գործընթացների վերաբերյալ մենք կանդրադառնանք մեր հետագա հոդվածներում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache