Լրահոս

Ի՞նչ է իրականում Մոսկվան ուզում Երևանից

 

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) պաշտոնական Մոսկվային առաջարկել է օտարերկրյա վարորդական իրավունքի արգելման աղմկահարույց օրենքը չտարածել դաշինքի անդամ երկրների վրա: Այս մասին ռուսաստանյան «Կոմերսանտ»-ին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Օլեգ Պանկրատովը: Նրա խոսքով՝ տնտեսական դաշինքը Ռուսաստանին առաջարկել է փոփոխություններ կատարել գործող օրենքում, մասնավորապես՝ բացառել արգելքի կիրառումը միության անդամ բոլոր երկրների քաղաքացիների համար:

Եվրամիությունում նույնպես լինում են նման դեպքեր, երբ անդամ որևէ երկրի օրենսդրություն հակասության մեջ է մտնում ԵՄ կանոնադրության հետ, սակայն Բրյուսելի միջամտությունից հետո խնդիրն արագ կարգավորվում է` չհասնելով սանկցիաների: Սակայն ԵՄ-ն հավասարների միություն է՝ զուգահեռ հարաբերություններով:

ԵՏՄ-ն, ըստ էության, Մոսկվայի կայսերական քաղաքականության գործիքներից մեկն է, իսկ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառույցը միայն անունով է վերպետական՝ իրականում լինելով Մոսկվայի կցորդը: Հիմա ինչքանով Ռուսաստանի իշխանությունները հաշվի կառնեն իրենց կցորդի առաջարկը՝ ցույց կտա ժամանակը:

Ի դեպ, բնավ չենք բացառում, որ վարորդական իրավունքի համատեքստում ռուսաց լեզվի կարգավիճակի ռուսական պահանջը իմիտացիա է, որը քողարկում է Երևանի նկատմամբ Մոսկվայի ճնշման իրական պատճառը: Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ լուրջ չէ Հայաստանում ռուսաց լեզվի հարցով սահմանադրական նոր հանրաքվեի անցկացումը: Դա չի բխում նաև Մոսկվայի շահերից, որովհետև ռուսական թեմայի սրումը հանգեցնելու է մեր երկրում հակակայսերական տրամադրությունների խորացման:

Հնարավոր է՝ Ռուսաստանում հայ վարորդների նկատմամբ իրականացվող ճնշումներն ուղղված են Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման դեմ: Թերևս հենց սա է Երևանի նկատմամբ Մոսկվայի ճնշման իրական պատճառը: Չի բացառվում, որ մոտ ապագայում մեր «ազգային» իշխանությունները հերոսական կեցվածքով հայտարարեն, որ լուծել են Ռուսաստանում աշխատող վարորդների հարցերը՝ զիջման չգնալով լեզվական հարցում: Դրա փոխարեն հնարավոր է, որ Հայաստանը աշնանը չստորագրի ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը:

Այդ հեռանկարը Հայաստանի իշխանությունը մեծ ողբերգություն չի համարում, մանավանդ, որ հասարակությունն ու քաղաքական ուժերն ապացուցել են, որ մեծ հաշվով հետևողական չեն եվրաինտեգրացիայի հարցում:

Рус


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing