Լրահոս

Ի՞նչ է կատարվել այս գիշեր Երևանում. ՖՈՏՈ

 

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի բնակիչ, 23-ամյա Արտաշես Թովմասյանը իր վարած Opel մակնիշի 34 CL 385 համարանիշի ավտոմեքենայով Հասրաթյան փողոցում՝ թիվ 12 հասցեում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել <> բենզալցակայանի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel –ի վարորդին տեղափոխել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ բենզալցակայանի աշխատակից 36-ամյա Գրիգոր Հակոբյանին՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Hartak.am



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara