Ի՞նչ է կատարվում մեր հարեւանների հետ

1

Վերջին տարիներին երկու թուրքական պետությունների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներն ավելի հաճախ են հնչեցնում բացահայտ բողոքներ, թե բոլորը, խոսքները մեկ արած, ուզում են քանդել իրենց պետությունները եւ խլել իրենց «նախնյաց հողերը»:

Ռեջեփ Էրդողանը ծրագրեր է մտմտում վերանայելու Լոզանի պայմանագիրը, զգուշացնում է ԱՄՆ-ին, թե «միշտ չէ, որ հաղթում են ուժեղները», եւ որ «ամերիկացիներն օսմանյան բռունցքը չեն տեսել»: Նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւը հրապարակավ հայտարարում է Երեւանն ու «վաղնջական ադրբեջանական հողերը» վերադարձնելու ռազմավարության մասին: Եվ որքան բուռն են ծավալվում Մերձավոր Արեւելքի միջազգային ռազմաքաղաքական գործընթացները, այնքան ավելի բարձր են հնչում այս երկու գործիչների ձայները:Հարց է առաջանում՝ արդյոք քաղաքական սույն այրերի գործողություններն ինչ-որ մտահոգության նշա՞ն են, թե՞ գործ ունենք այս ռազմավարական դաշնակից պետությունների բոլորովին այլ նկրտումների հետ: Չէ՞ որ բողոքներն ուղղված են մեծ տերություններին, այլ ոչ թե այս կամ այն սուբյեկտներին, որոնց նկատմամբ ունեն տարածքային եւ այլ պահանջներ:

Ուրեմն՝ ի՞նչ են ուզում Էրդողանն ու Ալիեւը խոշոր տերություններից: Երեւում է՝ նրանց ուզածը շատ չնչին մի բան է՝ ամեն ինչում իրենց ճշմարտության ընդունումը: Եվ ինչի՞ վրա են այդ դեպքում իրենց հույսը դնում: Կամ՝ ո՞րն է թուրք-ադրբեջանական ճշմարտությունը:Սրանք անիմաստ հարցեր չեն: Խոսքն այստեղ այնպիսի երկրների ու ժողովուրդների մասին է, որոնք համայն աշխարհի նկատմամբ ունեն մեծ-մեծ պահանջներ եւ որեւէ չափի մեջ չտեղավորվող հավակնություններ: Դրան գումարած՝ մենք գործ ունենք այնպիսի ժողովուրդների հետ, որոնց ամենաքիչն են հետաքրքրում ուրիշների իրավունքները: Պատմականորեն այդպես է դասավորվել:

Հետեւաբար՝ բոլոր մյուս ժողովուրդները պետք է մտածեն, թե ինչպես վարվել այդ երկրների հետ: Առկա տեսակետները, թե սույն դաշնակից-գործընկերների վարքագիծը քիչ ազդեցություն ունի եւ պետք չէ առանձնապես մտահոգվել, այնքան էլ համոզիչ չեն: Այո, այդ երկրները չունեն գիտական, տեխնոլոգիական, ռազմաքաղաքական բավականաչափ ներուժ՝ իրենց անսահման հավակնություններն իրականացնելու համար: Քսանմեկերորդ դարում՝ աշխարհում ամեն ինչի փոխկախվածության աճի պայմաններում, նրանք նույնիսկ ի զորու չեն որեւէ ինքնուրույն որոշում կայացնելու: Բայց դա ոչինչ չի նշանակում:Կա մեկ ռեսուրս, որն անսպառ է. ամեն մի թուրք խորապես համոզված է, որ ինքը միշտ կարող է հասնել նպատակին՝ ծառայելով ուժի որեւէ ազդեցիկ կենտրոնի: Թրքալեզու ժողովուրդների (մասնավորապես՝ թուրքերի եւ ադրբեջանցիների) կազմավորման ողջ պատմությունը հաստատում է կարծիքը, որ այդ ժողովուրդների առանցքային քաղաքական սկզբունքը եղել եւ մնում է ուժեղ խաղացողին որեւէ ծառայություն մատուցելը, ինչի դիմաց նրանից ակնկալելով «կամայականության» թույլտվություն կամ լռելյայն համաձայնություն ցանկացած անօրինություն կատարելու:

Թուրքն առաջ է գնում՝ միայն ստանալով հրավերը, ինչպես նաեւ համոզված լինելով, որ իր կոնկրետ հակառակորդի ձեռքերն ինչ-որ մեկի կողմից կապկպված են: Իսկ այդպիսի քաղաքականության արդյունավետության հանդեպ վստահությունը գալիս է այն համոզմունքից, որ «զորեղներն այս աշխարհի» մի օր կկռվեն իրար դեմ կամ կգժտվեն եւ ստիպված կլինեն դիմել թուրքի ծառայությանը: Էրդողանի ակնարկը, թե «միշտ չէ, որ հաղթում են ուժեղները», հենց այդ համոզմունքն է արտահայտում: Իհարկե, հաճախ հաղթում են նրանք, ովքեր միշտ պատրաստ են անգնահատելի ծառայություն մատուցել կողմնակի մեկին: Դրանում համոզվելու համար բավական է աչքի անցկացնել մոտ ու հեռու տարիների բազմաթիվ փաստեր:

Ճիշտ է, ժամանակներն այլ են. թուրքերն ու ադրբեջանցիներն ավելի ու ավելի են գլխացավանք դառնում շատերի համար, եւ ոչ միայն տարածաշրջանում: Բայցեւայնպես՝ ներկայիս գլոբալ փոփոխությունների շրջանում չի կարելի բացառել քաղաքական փոքրոգության գործոնը իշխանության տարբեր կենտրոնների միջավայրում: Նույնիսկ նախագահ Ալիեւի՝ Երեւան վերադառնալու ծրագրերի մասին հայտարարությունը կարող է լինել ինչ-որ մեկի «դաբրոն» նախապես ստանալու արդյունք: Հազիվ թե Ալիեւը հավատաց իր հզորությանը՝ դա այդ ազգի ավանդույթին հարիր չէ: Ի վերջո, հայտնի են թյուրքական ինքնության այլ հատկանիշներ. թուրքն ի վիճակի չէ պաշտպանվել, եթե իր թիկունքին ինչ-որ մեկը կանգնած չէ: 1990-ական թվականների ղարաբաղյան պատերազմն ակներեւաբար ցույց տվեց ադրբեջանցիների այդ յուրահատկությունը՝ հենց որ հայտնվեց վտանգը, ոչ ոք չպաշտպանեց իր բնակավայրը: Բոլորն անխոս ու միահամուռ կերպով աճապարեցին հեռու՝ անվտանգ վայրեր:Այնպես որ, հակառակորդին պետք է դեմքով ճանաչել:

«Ընկերացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր», ինչպես ասում է հայկական ժողովրդական իմաստությունը: Իսկ էրդողան-ալիեւների անպարկեշտ ծառայություններից օգտվողների հետ հարկավոր է լուրջ քաղաքական աշխատանք տանել:

Acnis.am խմբագրական



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache