Ի՞նչ է մեզ մոտ կատարվում. այսքան երեխա ենք կորցրել՝ ինչի՞ պատճառով

0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կեմերովո քաղաք, որի առևտրի կենտրոններից մեկում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, տեղեկացնում է gazeta.ru-ն, երկրի ղեկավարը ծաղիկներ է դրել հրդեհված շենքի մոտ:

Խոսելով բազմաթիվ երեխաների կյանքը խլած ողբերգության մասին՝ Պուտինն ասել է, որ կատարվածի պատճառը «հանցավոր անփութությունն» է ու «թափթփվածությունը»:

«Ի՞նչ է մեզ մոտ կատարվում: Չէ՞ որ սրանք ռազմական գործողություններ չեն կամ հանքավայրում մեթանի հանկարծակի արտանետում չէ»,-ասել է Պուտինը Կեմերովոյում կայացած խորհրդակցության ժամանակ:

«Մարդիկ, երեխաները եկել էին հանգստանալու: Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին, բայց այսքան երեխա ենք կորցրել՝ ինչի՞ պատճառով. հանցավոր անփութության, թափթփվածության»,-ասել է Պուտինը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache