LifeStyle Առողջություն

Ի՞նչ է նշանակում, երբ տղամարդը շատ է խոսում սեքսի մասին

 

manlythoughtsbanner_868x445-thumb

newmag-ը ներկայացնում է սեքսապաթոլոգի դիտարկումները սեքսի մասին շատախոսող տղամարդկանց մասին:

Հայտնի հոգեբան-սեքսոլոգ Յակով Դյաչենկոն կարծում է, որ սեքսի մասին անընդմեջ խոսող տղամարդիկ իրականում սեքսում զրո են: Անընդհատ դրա մասին խոսելով, երևակայական բաներ պատմելով` նրանք փորձում են ինքնահաստատվել և իրենք իրենց համոզել, որ այդպես է: Հոգեբանը պնդում է, որ պահանջկոտ կանանց բավարարելու համար տղամարդը սեքսին պետք է վերաբերվի, ինչպես արվեստին` հաշվի առնելով ամեն դետալ ու մանրուք:

 

Միայն այդ դեպքում նա կարող է խոսել ինտիմ հարաբերությունների «որակի» մասին:

Տղամարդիկ սեքսապոթոլոգներին հիմնականում դիմում են էրեկցիայի և պոտենցիայի խնդիրներով: Դյանչենկոյի պնդմամբ, սխալ է այն ընկալումը, որ կարճատև էրեկցիան պատճառ է չբավարարված սեռական հարաբերությունների: Դա կուտակված հոգեբանական խնդիրների երևացող մասն է միայն: Հենց այդ հոգեբանական խնդիրներն են բերում տղամարդկանց մոտ էրեկցիայի նվազման, իսկ կանանց մոտ` սեքսի ցանկության պակասի:

Էրեկցիան բավարար է առնանդամի ներսհրման համար և վերջ: Սեքսի «որակը» կնոջ և տղամարդու միաժամանակյա հեշտանքի հասնելն է:

Հնարավոր է  կարճատև էրեկցիա, կարճատև սեռական հարաբերություն, բայց` գերագույն հաճույք` երկուսի համար էլ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց 30-40 տոկոսը երբևէ օրգազմ չի ապրում: Նրանց մի մասն անգամ գաղափար չունի իրենց անտարբեր, սառը /ֆրիգիդնի/ լինելու մասին, իսկ մի մասն էլ ուղղակի տանջվում է  դրանից: Օրգազմ ապրող կանանց միայն 8 տոկոսն է վայելում հոգեէմոցիոնալ օրգազմ, այսինք զգում իրեն 7-րդ երկնքում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...