Ի՞նչ է, պե՞տք է անհանգստանայինք. հեղափոխությունը՝ զբոսաշրջիկների աչքերով (տեսանյութ)

1

a1plus.am — Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը անցած շաբաթ լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ այսպես շարունակելով մենք ունենալու ենք տնտեսական պրոբլեմներ, զբոսաշրջիկները չեն գալու Հայաստան։  Մինչդեռ, Երևանում տուրիստական ամենաթեժ կետերից մեկում՝ վերնիսաժում պատկերն այլ է։

Վերնիսաժում վաճառողնեը նկատում էին՝ զբոսաշրջիկների պակաս չկա, ամեն ինչ սովորականի պես է։

Զբոսաշրջիկներն էլ տեղյակ էին  Հայաստանում տիրող իրավիճակի մասին։

«Երբ ես որոշեցի գալ Հայաստան, ես չունեի ոչ մի տեղեկություն, բողոքի ակցիաների մասին լսել եմ միայն Հայաստան գալուց հետո։ Չնայած՝ ինձ զգուշացրել են, որ բողոքի ակցիաները կարող են վտանգավոր լինել, ես չեմ զգում որևէ վտանգ առօրյա կյանքում»,-նշում է մի զբոսաշրջիկ։

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018թ. հունվար-մարտին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 346458, աճն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած կազմել է 16.1 %:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache