Լրահոս

Ի՞նչ է Սոչիից բերելու Սերժ Սարգսյանը. բոլորը սպասում են

 

Այսօր, հոկտեմբերի 11-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սերժ Սարգսյանի այս այցը Ռուսաստանի Դաշնություն մեծ կարևորություն է ստանում, քանի որ նոյեմբեր ամսին պետք է ստորագրվի Հայաստանի և ԵՄ-ի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի մասին ամիսներ առաջ հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն:

Այն, որ Ռուսաստանի Դաշնությունը խանդով է վերաբերվում Հայաստան-Ե հարաբերություններին՝ կարծում ենք որևէ մեկի համար գաղտնիք չէ: Վերջին շրջանում ՌԴ իշխանություններին մոտ կանգնած փորձագիտական շրջանակները հաճախ են սկսել խոսել, այն մասին որ Հայաստանի և ԵՄ-ի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վնաս կհասցնի ռուսական շահերին: Փորձագիտական այս կարծիքները վկայում են այն մասին, որ Ռուսաստանում անհանգստացած են այս համաձայնագրի ստորագրմամբ:

Եթե Ռուսաստանը հասկանա, որ Հայաստանի և ԵՄ միջև կնքվող համաձայնագրում կան կետեր, որոնք դեմ են իր շահերին, ապա կանի ամեն բան, որպեսզի տապալի դրանց ստորագրումը: Նոյեմբեր ամսին հաշված օրեր են մնացել և ամենայն հավանականությամբ ՌԴ իշխանությունները հենց Սոչիում կփորձեն Սերժ Սարգսյանից ստանալ հավաստիացումներ, որ համաձայնագրում չի լինի կետ, որը ՌԴ սրտով չի լինի:

Սերժ Սարգսյանի այս այցը կարևոր է նաև ներքաղաքական իրավիճակի առումով: Այս պահին և ԵՄ-ն, և իշխանական թևերը սպասում են, թե ինչ է իր հետ Սոչիից բերելու Սերժ Սարգսյանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing