Լրահոս

Ի՞նչ ես մարդկանց խաբում, կամ ումից ես վախենում, որ ասես +45 է կամ +50

 

12814330_1076112602451988_3398178394023421689_n

Այսօր մամուլի ասուլիսի էի ու քանի որ մամուլի ակումբը մոտ էր՝ որոշեցի ոտքով գնամ: Մամուլի շենքի մոտ մի պապիկ մոտ 70-75 տարեկան կանգնեցրեց. «Հլա սպասի, դու Գագիկ Սուրենյանը չե՞ս», ժպտալով պատասխանեցի, որ ես եմ: Մեկ էլ պապիկն այլայլվեց ու շատ բարկացած տոնով, բա թե դու գետինը չես մտնում, որ ասում ես այսօր Երևանում +38 աստիճան է: Առավոտյան ժամը 10-ին արդեն իմ պատշկամբում +35 էր ցույց տալիս, ի՞նչ ես մարդկանց խաբում, կամ ումից ես վախենում, որ ասես +45 է կամ +50: Պատասխանում եմ, որ հարգելիս միգուցե Ձեր ջերմաչափը արևի տակ է եղել, դրա արդյունքում առավոտյան +35 է ցույց տալիս, օդի ջերմաստիճանը չափվում է ստվերում, դա համաշխարհային ստանդարտ է: «Այ քե՜զզզզզզզ բան, ինչի դու հիմա ինչի տակ ես, արևի տակ չե՞ս քայլում, որ ստվերում ես չափում ջերմաստիճանը» պատասխանում է պապիկը: «Պապիկ ջան, բա եթե արև չկա, ամպամած է, այդ ժամանակ որտեղի՞ ջերմաստիճանը չափենք, թե այդ օրը ջերմաստիճան չենք չափելու, քանի որ դուք պնդում եք, որ ճիշտը արևի տակ չափելն է«: «Գլխիդ ջերմաստիճանը չափիր»,-զայրացած պատասխանեց պապիկը և հեռացավ))):
Սիրելի ընկերներ, Ձեզ եմ ներկայացնում Երևանի օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը, որը գրանցվել է 2010 թվականի օգոստոսի 3-ին +42.0 աստիճան:

Աղբյուր

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing