Լրահոս

Ի՞նչ գրություն է եղել Արմեն Աշոտյանին դեմ քվեարկած քվեաթերթիկում

 

Արդեն մի քանի օր է չեն դադարում ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահ առաջադրված և խայտառակ արդյունքներով ընտրված Արմեն Աշոտյանի մասին խոսակցությունները: Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը ԱԺ-ում գաղտնի քվեարկության ժամանակ հավաքել էր ընդամենը 56 «կողմ» ձայն, 36 «դեմ» և 2 քվեաթերթիկ ճանաչվել էին անվավեր:

Այս ցուցանիշը անմիջապես հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ոչ միայն նրա համար, որ Աշոտյանը ՀՀԿ-ից առաջադրված միակ թեկնածուն էր, որն հավաքել էր այդքան քիչ «կողմ» ձայն, այլ նաև այն պատճառով, որ պարզվել էր, որ անգամ հարազատ կուսակցությունում Աշոտյանը չունի համապատասխան վարկանիշ: Հենց սա է, ըստ լավատեղյակ աղբյուների, խորապես խոցել Արմեն Աշոտյանի փխրուն սիրտը և խոցել է այնպես, որ նա մինչև հիմա ուշքի չի գալիս: Իսկ թե ինչո՞ւ է այդպես ստացվել, ցույց է տալիս պարզ մաթեմատիկական հաշվարկը:

Եվ այսպես, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց,որ այդ օրը գաղտնի քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր: 94 պատգամավորից «կողմ» է քվեարկել 56 հոգի, «դեմ»՝ 36-ը, ևս 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: «Ծառուկյան» դաշինքից տվյալ օրը ներկա էր 26 պատգամավոր, 9 պատգմավոր ԵԼՔ-ից, եթե ընդունենք, որ նրանք բոլորը քվեարկել են «դեմ», ստացվում է 35 «դեմ»: Այնինչ «դեմ»-երի քանակը եղել է 36, և ևս 2 քվեաթերթիկ «դեմ», որոնք անվավեր են համարվել, նշանակում է ևս 3 «դեմ» քվեաթերթիկ եղել է կա՛մ, լավագույն դեպքում, ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ից, կա՛մ, վատագույն դեպքում, հարազատ կուսակցությունից՝ ՀՀԿ-ից:
Երկու դեպքում էլ պատկերը տխուր է, քանի որ մի դեպքում խոսքը գնում է առաջիկա 5 տարիների համար կոալիցիոն հուշագիր ստորագրած` բոլոր ժամանակների լավագույն գործընկերոջ մասին, որը փաստորեն չի սատարում մյուս գործընկերոջ թեկնածուին, իսկ մյուս դեպքում խոսքը գնում է հենց ՀՀԿ-ից «դեմ» քվերակած պատգամավորների մասին: Այս դեպքում, ինչպես ասում են, մեկնաբանությունները ավելորդ են:

Հ.Գ. Ըստ լավատեղյակ աղբյուրների, միայն սա չէ, որ խորությամբ խոցել է Աշոտյանին: Ասում են, որ ամբողջ զավեշտը հենց անվավեր քվեաթերթիկների մեջ է, ավելի ճիշտ դրանցից մեկի մեջ: Նույն աղբյուրները նշում են, որ դրանցից մեկը անվավեր է դարձվել քանի, որ քվեարկողը քվեարկել է «դեմ», իսկ հետո գրիչով նաև ավելացրել հայտնի «Աշոտյան Ս….» արտահայտությունը, ինչի մասին բնականաբար, Աշոտյանին փոխանցել են իր գործընկերները:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing