Լրահոս

Ի՞նչ հող տանք. Գեներալ Մանվելը՝ հողերի հանձնման մասին

 

manvel-grigoryan

hayeli.am — Հուլիսի 14-ը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է:
Վերջին օրերին մամուլում հաճախակի են հանդիպում հրապարակումներ այն մասին, որ ղարաբաղյան հարցի լուծման համար պատրաստվում են փուլային տարբերակով հողերի հանձնում:
Ձեզ ենք ներկայացնում հողեր հանձնելու վերաբերյալ Մանվել Գրիգորյանի կողմից տարբեր ժամանակներում արված հայտարարություններից առանձին հատվածներ.

Եթե կամանդ տան, խոստանում եմ՝ մեր զինվորները Բաքվում չայ են խմելու. Գեներալ Մանվել
Ճիշտ է` ադրբեջանական ագրեսիայի չորրորդ օրը Մոսկվայում կրակը դադարեցնելու բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, բայց դրանից հետո էլ թեժ մարտեր եղան, ծանր կորուստներ ունեցանք: Թաքցնելու բան չէ` որոշակի տարածքային կորուստ ունեցանք, այսինքն` ոչ թե տարածքների, այլ առանձին դիրքերի մասին է խոսքը: Հանկարծակի հարձակմամբ դրանք շատ էին կարողացել վերցնել: Հետո 90 տոկոսից ավելին հետ վերցրինք: Մնացյալը վերադարձնելու ժամանակն էլ կգա, պարզապես այս պահին խելամիտ չհամարվեց դա անելը եւս մի քանի տասնյակ լավ տղաների կյանքի գնով: Առանց այն էլ մենք շատ կորուստներ ունեցանք: Հերոս տղաներ նահատակվեցին, որոնց մենք չենք տարբերում 1989-94- ի պատերազմի զոհերից: Սա նույն պատերազմն է, նույնի շարունակությունն է:
14/2016
Երկրապահ հայ ժողովո´ւրդ. Մեր պայքարը չի ավարտվել: Մարտակերտում կառուցվող ամեն մի տուն, մշակույթի ամեն մի օջախ, տեղադրվող ամեն մի խաչքար, ծնվող ամեն մի երեխա մեր պայքարի շարունակությունն են: Մենք, 1994-ի գարնանը թշնամուն զինադադար պարտադրեցինք: Հիմա նա նորից է փորձում խանգարել մեր անդորրը: Նրանց նենգ քայլերին մեր պատասխանը միասնությունն է: Մենք չենք կարող միասնական չլինել:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան Ուղերձ Մարտակերտի ազատագրման օրվա կապակցությամբ:
Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Եռաբլուրում խոսելով ղարաբաղյան վերջին զարգացումներից` ավելորդ համարեց Ղարաբաղի կարգավիճակի դիմաց ազատագրված տարածքները հանձնելու մասին խոսակցությունները:
«Ես Ղարաբաղի հետ կապված որեւէ նմանատիպ խնդիրներին ոչ մի ձեւ կողմակից չեմ: Ղարաբաղի ժողովուրդը անկախությունը ձեռք է բերել ու վայելում է այն: Ղարաբաղյան հարցի լուծումը վաղուց գտնված է, ի՞նչ նոր լուծման մասին կարելի է խոսել: Մարդիկ անկախ պետության մեջ են ապրում: Հողերը ոչ տվող կա, ոչ էլ վերցնող: Գիտեք, իրանք կարո՞ղ են վերցնել»,-ասաց նա: «Այսօր հայոց բանակը, զորքը զբաղված է պետական սահմանների պաշտպանությամբ: Օրական զոհեր և վիրավորներ կան, ինչ է այդ մասին չգիտե՞ք,-հարցրեց նա, իսկ երբ լրագրողները նշեցին, որ այդ մասին պաշտոնական ոչ մի տեղեկություն չի հաղորդվում` Պաշտպանության նախկին նախարարն ասաց,- Ոչ մի պատերազմի մասին էլ պաշտոնապես չի հայտարարվում»: Լուրերը, թե ղարաբաղյան հարցը մինչեւ գարուն լուծվելու է, Մանվել Գրիգորյանը համարեց ավելորդ.«Ղալաթ են արել, թե’ լսողները, թե ասողները»:
28/2010թ

«Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման դեպքում ոչ մի օլիգարխի տղա չի խուսափի առաջին գիծ մեկնելուց»,-խոստանում է գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանը.«Սաղին կտամ դեմս կքշեմ դիրքեր, էն ժամանակ էլ ինձնից փախնող չի եղել»։ Վերջին շրջանում հայ–ադրբեջանական սահմանի լարվածությունն ԵԿՄ վարչության նախագահին չզարմացրեց՝ հակառակորդի ձեռագրին նա վաղուց է ծանոթ. «Ես դա 25 տարի առաջ եմ տեսել, դեռ որ նոր սկսել էին խառնել. իրա մուխտառությունը, իր գեշությունը, իրա վատություն ա անում»։
19/2014

«Թուրք ազերին հաստատ պատասխան է տալու իր չարանենգ արարքների համար։ Դա Երկրապահն է խոստանում, այն նույն Երկրապահը, որ մեր ազգին պատերազմ պարտադրած թուրքին մեկ անգամ արդեն խաղաղություն պարտադրել է։ Եվ պատասխանատվության ժամը մոտ է»
19 /2015
Արցախն ու արցախցին մի լրացուցիչ անգամ հասկացնել տվին ողջ քաղաքակիրթ մարդկությանը, որ իրենք առավել ժողովրդավար են, առավել կայացած պետություն են, քան Ադրբեջանը: Կարծում եմ՝ ամբողջ աշխարհն արդեն համոզված է, որ ժողովրդավար, մարդու իրավունքները հարգող Արցախը չի կարող լինել բռնատիրական Ադրբեջանի կազմում:
05/2015

«Ադրբեջանը բացի կոպիտ լռեցման ձեւից այլ բան չի հասկանում՝ ոչ միջազգային, ոչ մարդկային լեզու».- ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը Արցախում հիշեցնում է՝ 1994 թ Ադրբեջանի խնդրանքով է զինադադար կնքվել: «Ուղղակի շուտ մոռացան, հայր ու տղա, որ փոխվեցին: Իրոք 94 թվականին այն օրն էին ընկել, աղաչել են մեր ժողովրդին, մեր զինվորներին, մեր երկրի իշխանությանը, Արցախին, որ զինադադար լինի: Հեյդար Ալիեւի աղաչանքով, խնդրանքով միջամտություններով է այդ զինադադարը եղել եւ իրենք էլ իրենց խնդրած, իրենց աղաչածը նորից խախտել են»,- նշում է Մանվել Գրիգորյանը:
6/2016
«96 թվին հողերը տալու խոսակցություն կար ու ավելի խիստ, քան երբևէ: Պատկերացրեք, որ իմ մեջ էլ վախ կար: Գնացի ու հարցրի Լևոն Տեր-Պետրոսյանին` հնարավո՞ր է էս հողերը տանք: Ես ապրում էի Հորադիզում ու Դաշկեստանում: Տեր-Պետրոսյանը ասեց` Ստեղի թագավորն ու տերը դու ես, եթե դու հող տաս` կտանք: Սա ասում եմ նրա համար, որ հասկանաք` միասնական լինելու դեպքում հող չենք տա»:
Մանվել Գրիգորյանը անդրադարձավ նաև 5 շրջաններ վերադարձնելու մասին ներկայիս խոսակցություններին:

Մանրամասները` տեսանյութում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...