Լրահոս

Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը. Սերժ Սարգսյանին ժողովուրդն է ձայն տվել. Ս. Ավետիսյան

 

dffzdczczxs

 hayeli.am —  Այսօր Երեւանում մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և պատանդ են պահում ոստիկանների: Կազմակերպիչները պահանջում են   «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար  ժիրայր Սէֆիլյանի  ազատ արձակվում եւ  Սերժ Սարգսյանի հրաժարական: Այս պահանջի վերաբերյալ Hayeli.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ: Վերիջինս զարմացած հարցրեց.  «Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը: Սերժ Սարգսյանին ժողովուրդն է ձայն տվել եւ իշխանությունը ժողովրդի կողմից ձեւավորված իշանություն է: Եթե 2017-ին այդ ժողովուրդը այլ քաղաքական ուժի կընտրի իրեն որպես իշխանություն, թող այդ ժամանակ ընտրի: Հիմա զինված մի քանի հոգի պետք է ի՞նչ որ բան անեն, պարտադիր պետք է բռնություն գործադրեն, անմեղ մարդիկ տուժեն այդ բռնության արդյունքում ասեն իշխանություն տվեք: Իշխանությունը հո՞ խաղալիք չէՙ մեկը մյուսին` ով երբ ուզի հանձնի, վերցնի: Դատապարտելի իրադարձություն է: Ես չեմ կարծում, որ բռնության տարբերակը ամենաճիշտ տարբերակն է, ինչ որ հարցեր լուծելու համար: Առաջին հերթին, ովքեր ձեռնարկել են այդ բռնությունը, խոհեմ գտնվեն, որպեսզի մարդիկ չտուժվեն, փորձեն բանակցությունների արդյունքում այդ խնդիրը լուծել: Այդ ժամանակները անցել են, որ բռնությունով հարցեր լուծվի»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing