Ի՞նչ կարող են քաղաքացիներն առանց մաքսազերծման ներմուծել Հայաստան և ի՞նչ քանակով

45

Հայաստանի կառավարության օգոստոսի 9-ի որոշմամբ՝ մեղմացվել են ֆիզիկական անձանց կողմիցՀայաստան ներկրվող ապրանքների սահմանափակումները, տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Նշվում է, որ եթե նախկինում առանց մաքսազերծելու թույլատրվում էր Հայաստան ներկրել 5 կգ միրգ կամ բանջարեղեն, ապա ըստ նոր որոշման՝ 50 կգ։

5 կգ-ից ավելի սուրճ կամ թեյ ներմուծելու դեպքում քաղաքացիները նախկինում ստիպված էին մաքսազերծել այդ ապրանքը․ այժմ թույլատրելի շեմը դարձել է 15 կգ։

Կենդանական ծագում ունեցող մթերքների ներկրման թույլատրելի չափը 3 կգ-ից դարձել է 30 կգ։

Մնացած ապրանքների թույլատրելի սահմանաչափին ծանոթացեք սկզբնազբյուրում:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache