Լրահոս

Ի՞նչ կատակ է արել Սարգսյանը Ալիևի հետ. Լուկաշենկոն սադրում է

 

Պարզվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ադրբեջանի և Բելառուսի նախագահների հետ հաճելի ժամանակ է անցկացրել Սոչիում: Այս մասին Ադրբեջանի մեջլիսի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. «Մենք տարբեր ձևաչափերում, տարբեր ձևերով կարծիքներ փոխանակեցինք Սոչիում Իլհամ Հեյդարովիչի հետ։ Բավականին երկար ժամանակ անցկացրինք` մեր հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր քննարկելով։ Կզարմանաք, բայց Հայաստանի նախագահի հետ` երեքով, հաճախ էինք միմյանց հետ կատակներ անում, ու քանի քաղաքականության մեջ ընդունված է, ակնարկում էինք այս կամ այն խնդրի լուծումը», — ասել է նա։

Հետաքրքիր է, թե Բելառուսի նախագահը ինչու է հենց հիմա հիշել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միասին անցկացրած ժամանակը: Այն էլ այդ ձևակերպմամբ: Հայաստանի լսարանը դժվար հասկանա, թե ինչպես են Ալիևն ու Սարգսյանը կատակներ արել միասին, երբ Սոչիում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նախագահների հանդիպումից առաջ հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվոր էր զոհվել: Ինչի՞ մասին է կատակել նախագահ Սարգսյանը, արդյո՞ք կար կատակելու առիթ Ադրբեջանի նախագահի հետ:

Իհարկե դժվար է ասել իրականում եղե՞լ է կատակ, թե՞ ոչ, սակայն հետաքրքիր է, այն շարժառիթը, որից ելնելով Լուկաշենկոն նման անկեղծ հայտարարությամբ է հանդես եկել, իսկ ռուսական Spitnik գործակալությունը մեծ ջանասիրությամբ տարածում է այն: Միանշանակ է, որ այս ամենը չի բխում Հայաստանի շահերից:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing