Լրահոս

Ի՞նչ մի տենց արտառոց բան ա եղել. մենք չենք նեղվում, մեզ համար դա սովորական բան ա. ԲԿ-ի փոխտնօրենը՝ 2 տարեկան երեխայի մահվան մասին

 

2-thumb

Մի շարք լրատվամիջոցներում այսօր հրապարակումներ եղան, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում թոքաբորբից երկու տարեկան երեխա է մահացել:

Տեղեկատվությունը ճշտելու համար Aysor.am-ը կապ հաստատեց բուժկենտրոնի ընդունարանի աշխատակցի հետ:

Բժշկական կենտրոնի ընդունարանի բուժքույրը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվեց պատասխանել, թե նախօրեին ԲԿ-ում երեխայի մահվան դեպք եղել է, թե ոչ:

— Ես իրավասու չեմ պատասխանել:

— Ո՞վ է իրավասու, ո՞վ կարող է պատասխանել: Կմիացնե՞ք իրեն:

— Բայց ի՞նչ երեխա է մահացել:

— Երկու տարեկան երեխա, թոքաբորբից:

— Երեխա մահացել ա՞ բայց:

— Եթե Ձեր բժշկակական կենտրոնից արդեն հայտնել են, որ մահացել է, Դուք պետք է ասեք, մահացե՞լ է, թե՞ ոչ:

«Ես ընդունարանի բուժքույրն եմ, այսօր գործի եմ եկել, մահից տեղյակ չեմ», — ասաց բուժքույրը՝ հորդորելով խոսել գլխավոր բժշկի տեղակալի հետ:

Aysor.am-ը կապ հաստատեց նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Լևոն Գրիգորյանի հետ:

— Սպասեք երկուշաբթի օրվան, տնօրենը կպատասխանի բոլոր հարցերին: Հիմա ես ոչինչ չեմ պատասխանելու:

— Չե՞ք հաստատելու կամ հերքելու, այսինքն, մինչև երկուշաբթի տեղեկություն ունենալ չե՞նք կարող:

— Այո. Չեք կարող: Սպասեք, երկուշաբթի տնօրենը կլինի, ինքը ձեզ կպատասխանի:

Եթե տնօրենը տեղում չէ, այդտեղ պատասխանատու մարդ չկա՞:

— Ես եմ պատասխանատուն, բայց ես չեմ ուզում պատասխանել: Կգա տնօրենը, իրեն կհարցնեք, կպատասխանի: Մի գրեք, մինչև երկուշաբթի սպասեք: Ի՞նչ մի տենց արտառոց բան ա եղել:

— Մահ է գրանցվել:

— Մեզ մոտ 96-րդ մահն է, իսկ այս մահի նկատմամբ ինչո՞ւ եք այդպես առանձնապես նեղվում, հետաքրքրվում:

— Մենք չենք նեղվում, Դուք պետք է նեղվեք:

— Մենք չենք նեղվում, մեզ համար դա սովորական բան ա: Թոքաբորբով երեխան կարող ա և մահանա, ինչ արտառոց բան կա:

— Փաստորեն Դուք Ձեր խոսքում հաստատեցիք, որ մահ կա:

— Այդ մահը դու գիտես, որ կա, ե՞ս պետք է հաստատեմ: Երկուշաբթի օրը գլխավոր բժիշկը ձեր բոլոր հարցերին կպատասխանի:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing