Ի՞նչ տեղեկություններ ունի հայտնաբերված զենքերից Մխչյանի գյուղապետը. «Ժողովուրդ»

89

«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք. «Ինչպես հայտնի է՝ ԱԱԾ-֊ն Մխչյան գյուղում, մասնավորապես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքում ապօրինի զենք ու ռազմամթերք է հայտնաբերել։

Նախօրեին Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, որ հնարավոր է՝ այդ զենքն ու ռազմամթերքն օգտագործված լինեն 2008 թվականի մարտի 1-֊ին։ Եվ այժմ իրավապահներն այս հարցով ստուգումներ են իրականացնում։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանի հետ, ով Հովիկ Աբրահամյանի ազգականն է՝ պարզելու համար, թե ինքն ինչ տեղեկություններ է ունեցել հայտնաբերվածի մասին։ Պողոսյանը, սակայն, խուսափեց նշել՝ տեղյակ եղել է զենքերից, թե ոչ։

«Չեմ պատասխանում»-վրդովված ասաց նա։ Հարցին՝ պատասխան չունի, նշեց՝ «Չէ։ Նման հարցերին չեմ պատասխանում»։ Լինելով Հովիկ Աբրահամյանի ազգականը՝ արդյո՞ք տեղյակ չի եղել՝ այս հարցը լսելով գյուղապետ Պողոսյանը շտապեց անջատել հեռախոսը։ Նշենք, որ Խաչիկ Պողոսյանը երկրորդ անգամ անընդմեջ զբաղեցնում է Մխչյանի գյուղապետի աթոռը եւ երկու ընտրություններին էլ զարմանալիորեն մրցակիցներ չի ունեցել։

Հիշեցնենք նաեւ, որ վերոնշյալ դեպքի շրջանակում ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը եւ Ամբիկ Գեւորգյանն, ում անվամբ էլ ձեւակերպված է տվյալ տարածքը՝ Մխչյանի նախկին մեխանիկա֊վերանորոգման գործարանը»։

 

 

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա էլեկտրոնային տարբերակում



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache