Լրահոս

Ի՞նչն է եղել Սևանում տեղի ունեցած սպանության պատճառը. մանրամասներ.

 

Սեւանի հանգստյան գոտիներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով մահացել է Սեւան քաղաքի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը:
Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Աշոտ Հովհաննիսյանը 60-ն անց տղամարդ էր, նավեր ուներ եւ վարձով էր տալիս:
Ըստ շրջանառվող լուրերի՝ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Աշոտ Հովհաննիսյանը գումար է պահանջել նավի վարձակալության համար, իսկ տվյալ երիտասարդները հարբած են եղել եւ դաժան ծեծի են ենթարկել վերջինիս: Աշոտ Հովհաննիսյանը տեղում մահացել է:
Հոր մահվան մասին տեղեկացել է նրա որդին, ով էլ վրեժխնդիր է եղել՝ կրակելով հորը ծեծողների ուղղությամբ, արդյունքում հրազենային վնասվածք է ստացել Արգավանդ գյուղի բնակիչ 28-ամյա Դավիթ Առաքելյանը:
Սպանությունից հետո Աշոտ Հովհաննիսյանի որդին ներկայացել է ոստիկանության բաժին:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing