Լրահոս

Ի՞նչն է եղել ժամկետային զինծառայողի մահվան պատճառը

 

icon

hartak.am — ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Արման Ալիկի Ղանդիլյանի մահվան հանգամանքները։

07.09.2016թ.՝ ժամը 01:25-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Ալիկի Ղանդիլյանը ձախ այտի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:

ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...