Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՉԵՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ ԴՊՐՈՑ, ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

0

hraparak.am — Քաղաքում կյանքը պարալիզացված է, օրեր շարունակ անցկացվող ընդդիմության ակցիաներին ամեն օր քաղաքացիական անհնազանդության նոր մեխանիզմներ են ավելանում: Փողոցները դատարկ են, տրանսպորտը նորմալ չի աշխատում: Երեկ երեկոյան իրականացվեց շերեփների օպերացիան, իսկ այսօր արդեն մասսայաբար մարդիկ հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց, մանկապարտեզ ուղարկել՝ դրանով անելով իրենց քայլը, մերժելով Սերժին: Օրինակ՝ տարբեր դպրոցներից, մանկապարտեզներից տեղեկություններ ենք ստանում, որ կան դասարաններ, որոնք ամբողջությամբ բոյկոտել են դասապրոցեսը, անգամ մանկապարտեզներում խմբերում 10-15 երեխաներ են: Երեխաների, աշակերտների բացակայությունը ամենից ծանրը տանում են տնօրենները, ովքեր չգիտեն՝ վերադասներին ինչ պատասխանել, անգամ դպրոցներ կան, որտեղ սպառնացել են, թե կգան, երեխաներին տներից կհավաքեն, կտանեն: Մինչդեռ, մեծամասամբ մանկավարժները ուրախ են երեխաների բացակայության համար՝ ենթատեքստում ունենալով տարբեր պատճառներ, ոմանք՝ բարձր գնահատելով քաղաքացիական գիտակցությունը, ոմանք էլ ցանկանում են մեկ օր քիչ աշխատել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache