Ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության

0

armtimes.am — Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) հանրապետության նախագահի թեկնածու առաջադրել է կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, որը 2016 թվականից կալանավորված է:

Այդ մասին կուսակցության ղեկավարները հայտարարել են մայիսի 4-ին Ստամբուլում և Դիարբեքիրում միաժամանակ տեղի ունեցած միջոցառումների ընթացքում, փոխանցում է Ermenihaber-ը:

«ԺԴԿ-ի թեկնածուն Էդիրնեի մեկուսարանում պատանդ պահվող պարոն Սելահաթթին Դեմիրթաշն է»,- իրենց թեկնածուին ներկայացնելիս ասել է քրդամետ կուսակցության համանախագահ, մեջլիսի նախկին փոխնախագահ Փերվին Բուլդանը:

Տեղեկացնենք, որ հունիսի 24-ին սպասվող արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններին իշխող «արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) նախագհի թեկնածու է առաջադրել  Թուրքիայի գործող նախագահ, ԱԶԿ-ի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունն» (CHP-ԺՀԿ) էլ առաջադրել է Յալովայից ընտրված պատգամավոր 54-ամյա Մուհարրեմ Ինջեի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունների մասին որոշումը կայացվել էր պարբերաբար երկարաձգվող «արտակարգ դրության» ռեժիմի՝ ևս 3 ամսով երկարացնելու մասին որոշումից ժամեր առաջ։ Այդ որոշման համաձայն՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նախապես հայտարարված տարեթվից գրեթե 18 ամիս առաջ՝ 2018-ի հունիսի 24-ին։



Загрузка...