Ի տարբերություն Ադրբեջանի՝ Արցախ այցելում են հանրաճանաչ մարդիկ, ոչ թե հանրաճանաչ ահաբեկիչներ. Դավիթ Բաբայանի պատասխանը՝ Հաջիևին

50

 Մի քանի օր տևած լռությունից հետո,  ամերկահայ «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի՝Հայաստան, իսկ առավել ևս Արցախ կատարած այցից շոկի մեջ հայտնված Ադրբեջանըանդրադարձել է այդ այցին: Այդ երկրի արտաքին գործերի նախարարության մամուլիխոսնակ Հիքմեթ Հաջիևը տարածել է ադրբեջանական կողմի ոճին բնորոշ ոչ ադեկվատհայտարարություն, որում նշել է.

«Ովքեր կազմակերպել են Բիզերյանի ապօրինի այցը Ադրբեջանի օկուպացվածտարածքներ, նման  կլոունադայի  և անլուրջ գործունեության փոխարեն պետք է զբաղվեին հակամարտության կարգավորման և տարածաշրջանումխաղաղության հաստատման հարցով»:

ԼՂՀ  նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետզրույցում նշեց՝ հաջիևյան նման այդ հայտարարությունները մեկ բնորոշում ունեն՝անհեթեթություն.

«Ի տարբերույթուն Ադրբեջանի՝ մեր երկիր այցելում են հանրաճանաչ մարդիկ,ոչ թե հանրաճանաչ ահաբեկիչներ, Իսլամական պետության գրոհայիններ:Սրանով արդեն ամեն ինչ ասված է:

 Մենք չենք մոռացել, որ հայտնի տիեզերագնացներ, քաղաքական գործիչներ,լրագրողներ Ադրբեջանի «սև ցուցակում» են հայտնվել  միայն մերհանրապետություն այցելելու պատճառով: Չի բացառվում նաև, որ մերհայրենակիցը հայտնվի այդ ցանկում:

 Ինչքան էլ փորձեն՝ նրանք  չեն կարող մարել Արցախի նկատմամբ օրեցորմեծացող հետաքրքրությունն աշխարհում: Նման այցելությունները միայնցույց են տալիս, որ Արցախը կայացած, նորմալ երկիր է, որը  զբոսաշրջիկներիհամար օրեցոր ավելի  հետաքրքիր է դառնում: Այսպիսի այցելությունները ևսմեկ անգամ խթան կհանդիսանան, որպեսզի Արցախը ավելի ճանաչելիդառնա:

  Այս պահին՝ Դեն Բիզերյանից բացի Արցախում են նաև հայտնիկինոդերասաններ, ովքեր ֆիլմ են նկարահանում մեզ մոտ: Այս ամենը,իհարկե, Ադրբեջանի վրա շատ վատ ազդեցություն է թողնում, ուղղակիմաղձով են լցվում, քանի որ չեն կարողանում որևէ ձևով խոչընդոտել այդգործընթացներին: Նման հայտարարությունները՝ միայն դրա հետևանքն են»:

   Անդրադառնալով Հաջիևի հայտարարության մյուս հատվածին, որտեղ  փորձ է  արվումներկայացնել, թե իբր, Հայաստանի ու Արցախի հանրապետությունները զբաղված եննման «անլուրջ գործունեությամբ», փոխարենը՝ հակամարտության կարգավորմանգործընթացով զբաղվելու, պարոն Բաբայանն տարակուսանքով նկատեց.

«Ի՞ նչ կապ ունի Բիզերյանի այցը Արցախի հարցի կարգավորման հետ: Կարելիէ մտածել, թե այդ նույն Ադրբեջանը չէ, որ ի չիք է դարձնում ցանկացածողջամիտ առաջարկ, ամեն ինչ անում է, որ իրավիճակը սրված մնա՝ թե՛սահմանում, թե՛ քաղաքական  դաշտում:

Ադրբեջանն ի՛նքը չի դադարեցնում իր ագրեսիվ ահաբեկչականգործողությունները՝ այստեղ թող փնտրեն խնդիրը»,-եզրափակեց ԱրցախիՀանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache