«Ի տարբերություն շատ քաղաքական ուժերի եւ նաեւ թիմերի, մենք ոտքի վրա որոշում չենք կայացնում». Շարմազանով

0

politics.am — ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի հետ ՀՀԿ խմբակցության հանդիպումից հետո ասաց, որ ականատես եղանք, որ ՀՀԿ-ն որպես ժողովրդավարական երկխոսության գնացող քաղաքական ուժ՝ բացահայտ հանդուրժողականության ու համերաշխության գնաց՝ քաղաքական երկխոսություն ծավալելելով վարչապետի թեկնածուի հետ:

«Ի տարբերություն շատ քաղաքական ուժերի եւ նաեւ թիմերի, մենք ոտքի վրա որոշում չենք կայացնում, մենք ամբողջ թիմով կքննարկենք ու մինչեւ քվեարկությունը խմբակցության ղեկավարը կհայտարարի խմբակցության որոշումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե որոշումը միաձայն կլինի, Շարմազանովը պատասխանեց. «Ես առաջ չընկնեմ, մենք պայմանավորվել ենք ամբողջությամբ քննարկել եւ գալ վերջնական հայտարարի: Ինչ որոշում էլ կայացնենք, հիմքում կլինի Արցախի ու ՀՀ անվտանգությունը»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե ԵԼՔ-ը մշտապես ընդդիմություն է լինելու, Շարմազանովն ասաց. «Պարոն Բաղդասարյանի հայտարարությունը հումորային էր»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache