Լրահոս

Իգլայի գործը ցույց տվեց, որ ՀՀ ԱԱԾ-ն հավատարիմ է КГБ-ի գործելաոճին

 

2017 թ.-ի մարտի 30-ին Արցախի ԱԺ նիստում «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, պատգամավոր Հայկ Խանումյանն  անդրադարձել է Արթուր  Սարգսյանի մահվան և Սամվել Բաբայանի ձերբակալման  դեպքերին:

«Արթուր Սարգսյանի` «Հաց բերողի» մահը ցույց տվեց, որ Հայաստանի արդարադատության համակարգը մարդասպան համակարգ է, և որ Հայաստանը դեռևս հեռու է իր կողմից ընդունված համընդհանուր սկզբունքները հարգելուց»,- նշել է պատգամավորը:

Անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ Խանումյանը նշել է.

«Իգլայի գործը» և Սամվել Բաբայանի ձերբակալությունը ցույց տվեցին, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հավատարիմ է մնում խորհրդային КГБ–ի գործելաոճին և մեկ կուսակցության ապօրինի շահերին ծառայող կառույց է»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara