good-banner
Լրահոս

Իհարկե Սամվել Բաբայանի համար թափուր պաշտոն չունենք. Գալուստ Սահակյան (Տեսանյութ)

 

83286

armtimes.com-ը գրում է.ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով նոր է վերադարձել Հայաստան, ղարաբաղյան պատերազմի ժամանակ բավականին մեծ դերակատարություն է ունեցել: Այս մասին ԱԺ նախագահն ասաց խորհրդարանի այգում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով ՀՀ պաշպանության նախարարի այն հայտարարությանը, որ ՊՆ-ում այս պահին Սամվել Բաբայանի համար թափուր հաստիք չունեն, ասաց. «Իհարկե չունենք, որովհետեւ այդպես չի, որ մարդն իր համար գնում, ման է գալիս ամբողջ աշխարհում, հետո գալիս ասում է՝ ինձ պաշտոն է անհրաժեշտ, որպեսզի ես կարողանամ առավելն անել»: Հարցին՝ Բաբայանը պաշտոն ուզե՞լ է, Գալուստ Սահակյանն ասաց որ ինքը չի տեսել Սամվել Բաբայանին, որպեսզի իմանա՝ ուզում է, թե չի ուզում: ԱԺ նախագահը չի կարծում, որ Սամվել Բաբայանը եթե միանա Վարդան Օսկանյանի կուսակցությանը, կկարողանան ուժեղ ընդդիմություն դառնալ:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing