Լրահոս

ԻՀԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը Հայաստանին՝ «հարգանքով» վերաբերվել Ադրբեջանին

Սաուդյան Արաբիայի Ջիդդե քաղաքում գտնվող «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) կենտրոնական գրասենյակում Ադրբեջանի նախաձեռնությամբ միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Խոջալուի դեպքերին:

 

 

Ինչպես հաղորդում է Ermenihaber–ը՝ հղում կատարելով թուրքական «Milli gazete» թերթի կայքին միջոցառման ժամանակ ելույթ ունեցած ԻՀԿ-ի գլխավոր քարտուղար Յուսուֆ ալ-Ուսեյմին, տուրք տալով ադրբեջանական կեղծ թեզերին, նշել է, թե Խոջալուի դեպքերը հետևանք են «Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերի օկուպացիայի»: Նա Հայաստանին կոչ է արել ժամ առաջ դուրս գալ «ադրբեջանական» հողերից:

Ուսեյմինն ԻՀԿ անդամ երկրներին կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի «վերջինս հարգանքով վերաբերվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և վերջ դնի օկուպացիային»:

Ավելացնենք, որ 56 իսլամական երկիր ներառող այս կազմակերպությունը Ղարաբաղի հարցում մշտապես հանդես է եկել ընդգծված ադրբեջանամետ պահվածքով ու կողմնակալ հայտարարություններով:

Հիշեցնենք, որ ըստ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ 1992 թվականի փետրվարի 26-ին Արցախյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մատույցներում չբացահայտված պայմաններում մահացել է 200-300 հոգի: Խոջալուն հանդիսանում էր այն 5 կրակակետերից մեկը, որտեղից ինտենսիվ կրակ էր բացվում շրջափակված Ստեփանակերտի ուղղությամբ: Խոջալուի բնակչությունն ամիսներ շարունակ բռնի կերպով պահվում էր բնակավայրում և մտածված չէր տարհանվում Ադրբեջանի իշխանությունների կողմից` հետագայում նրանց որպես «կենդանի վահան» օգտագործելու նպատակով:

Խոջալուի բնակիչները, որոնք լքել էին բնակավայրը ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի տրամադրած մարդասիրական միջանցքով, անարգել անցել են ավելի քան 10 կմ` հասնելով ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող Աղդամ քաղաք:Ավելի ուշ ադրբեջանական զորքերի տեղակայման վայրից ոչ հեռու հայտնաբերվել են բնակավայրի մահացած բնակիչների դիերը: Զոհերի ստույգ թիվը դեռևս անհայտ է, քանի որ պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Ադրբեջանի խորհրդարանի` այս բնակիչների ողբերգական մահվան հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը ցրվել է Հեյդար Ալիևի հրամանով, իսկ հետաքննական նյութերը գաղտնիացված են:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armversion.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara