Լրահոս

Իլհամ Ալիեւը Սերժ Սարգսյանին ստախոս է անվանել

 

armtimes.com-ը գրում է.  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Սերժ Սարգսյանին ստախոս է անվանել: Ելույթ ունենալով Բաքվում Աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համաժողովում՝ Ալիեւը ասել է, թե ստերի թվով Սերժ Սարգսյանը կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:

Որպես օրինակ՝ նա նշել է, թե քառօրյա պատերզմի օրերին Ադրբեջանը հետ է վերադարձրել ոչ թե 800 հեկտար տարածք, ինչպես Սերժ Սարգսյանն  է պնդում, այլ՝ 2000 հեկտար: Բացի այդ, Ալիեւի խոսքով, Ադրբեջանը դրա շնորհիվ վերահսկողություն է հաստատել  վիթխարի տարածքների նկատմամբ:

Միաժամանակ, Ալիեւը նշել է, թե Սերժ Սարգսյանը օրերս Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ ստել է՝ ասելով, որ Ադրբեջանն է խնդրել Ռուսաստանին միջնորդել ռազմական գործողությունների դադարեցման համար: «Ադրբեջանը Ռուսաստանից ոչինչ չի խնդրել :Ադրբեջանը հակահարձձակման ընթացքում հետ է գրավել իր տարածքները, իսկ Հայաստանը 2-3 օր փորձում էր հետ վերադարձնել այդ տարածքները : Այնուհետեւ, Հայաստանը խնդրանքով դիմել է ռուսաստանին : ռուսաստանի Գլխավոր շտաբը տեղեկացրեց, որ Հայաստանը խնդրում է դադարեցնել ռազմական գործողությունները»,-ասել է Ալիեւը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing