Լրահոս

Իլհամ Ալիև. «Ինձ մարդասպանության մեջ են մեղադրել: Ես կարող եմ դատի տալ» (տեսանյութ)

 

Azerbaijan's President Aliyev attends a session at the World Economic Forum in Davos

nyut.am — ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի` մեկ տարի առաջ ընդունած բանաձևին: Նշենք, որ բանաձևը խիստ քննադատության էր ենթարկել Ադրբեջանի իշխանություններին մասնավորապես մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարման համար: Սա վրդովեցրել էր Ի. Ալիևին, ում համոզմամբ` իր երկիրը մարդու իրավունքների դրախտավայր է: «Այդ բանաձևն Ադրբեջանում մենք ընդունել ենք որպես թշնամական, իրականությանը չհամապատասխանող, կեղծ և կողմնակալ տեղեկատվության վրա հիմնված»,- ասել է Ալիևը:
Ի թիվս այլ հարցերի Ալիևը խոսել է նաև բանաձևում իրենց արտացոլումը գտած կոնկրետ դեպքերի մասին: Մասնավորապես, նա անդրադարձել է լրագրող Ռասիմ Ալիևի մահվան հանգամանքներին: «Հաջորդ հարցը` իբր թե լրագրող Ռասիմ Ալիևը սոցցանցերում նախագահի հասցեին հնչեցրած քննադատության համար երկար ժամանակ սպառնալիքներ է ստացել, հետո դաժանաբար ծեծվել է, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել է: Սա հանցագործություն կատարելու մեջ ինձ ուղղված ուղղակի մեղադրանք է: Ես կարող եմ դատի տալ նրանց, ովքեր դա գրել են: Ցավոք, մարզական լուրեր գրող Ռասիմ Ալիևը մահացել է ողբերգության հետևանքով: Նրան ծեծել են իր հարազատները և իր քննադատած ֆուտբոլիստի երկրպագուները: Դա ոչ մի կերպ կապված չէ մեզ հետ: Այդ դեպքերի համար ինձ մեղադրելը մտածված մանիպուլյացիա է»,- ասել է Ալիևը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...