Լրահոս

Իլհամ Ալիև. «Եվրախորհրդարանը ատում է Ադրբեջանին»

 

3974a5d968c972a7f5614d74ca045d5e

nyut.am — Սեպտեմբերի 20-ին Եվրամիության խորհրդարանական համագործակցություն- Ադրբեջան պաշտոնական հանձնախումբը ժամանել է Բաքու: Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ալիևն ուղղակի կատաղած հարձակվել է նրանց վրա ու հայտարարել, թե Եվրախորհրդարանը ատում է Ադրբեջանին:
Քննարկելով Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին Եվրախորհրդարանի բանաձևը, Ալիևը հունիս դուրս գալով հայտարարել է. «Սա իմ հասցեին ուղղակի մեղադրանք է իմ կողմից հանցագործություն կատարելու մասին, ես կարող եմ դատի տալ տեքստերը գրողներին»: Իսկ ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը Իլհամի կողմից փակելու առթիվ նա հայտարարել է, որ պատճառը ազգությամբ ադրբեջանցի գրասենյակի ղեկավար Ալեքսիս Շախտախտինսկուն Եվրամիության կողմից աշխատանքից ազատելն է: Ալիևը նշել է, որ այդ ադրբեջանցուն աշխատանքից հեռացրել է նաև Ֆրանսիայի արտգործնախարարությունը:
«Վերականգնեք Շախտախտինսկուն, ես կբացեմ ձեր ներկայացուցչությունը»,- ասել է Ալիևը և հարձակման անցել արդեն Freedom House կազմակերպության վրա: Նա հայտարարել է, որ Եվրախորհրդարանը իր բանաձևերը կազմում է այս կազմակերպության տվայլների հիման վրա, որը պրոհայկական գործունեություն է ծավալել և ինչպես Ալիևն է ասում. «Նրանք ինձ համար անհայտ պատճառներով ատում են Ադրբեջանին և աշխատում են վնասել մեր հեղինակությանը»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am