Լրահոս

Իլհամ Ալիևը ֆինանսավորում է հայկական բանակը

 

Իլհամ Ալիևը  ֆինանսավորում է հայկական բանակը,- Politik.am-ի  հետ  զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ  Լևոն Շիրինյանն`

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը:

«Ադրբեջանի նավթագազային հումքը, որից Ռուսաստանի կախումը զգալի է, թույլ է տալիս զարգացնել ռուսական ռամարդյուաբերությունը: Իսկ դրանից օգտվում է նաև Հայաստանը` զենք ձեռք բերելով: Հետևաբար, Ալիևի «հումքից» ֆինանսավորվում են ռուսական ռազարդյունաբերական գործարանները, իսկ Հայաստանը  ռուսական զենքով զինում է հայկական բանակը»,- մանրամասնել է Շիրինյանը:

Ըստ  բանախոսի` Ալիև- Պուտին հանդիպմանը չի շրջանցվել նաև Արցախի խնդիրը:

Շիրինյանը նաև կարծում է, որ ադրբեջանական զինուժի` Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում իրականացրած գնդակոծումը ևս պայմանավորված է հանդիպմամբ`  նշելով, որ Ադրբեջանն, իր որդեգրած քաղաքականությանը  հավատարիմ մնալով, միջազգային հանդիպումներից առաջ կրկին սադրանքի է դիմում :

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing