Լրահոս

Իլհամ Ալիևը ողջունում է Սերժ Սարգսյանի գործողությունները

 

Սամվել Բաբայանի ձերբակալումը խանդավառություն է առաջացրել ադրբեջանական լրատվական դաշտում: Իլհամ Ալիևի կողմից կառավարվող ԶԼՄ-ները միանշանակորեն ողջունում են Սերժ Սարգսյանի որոշումը ձերբակալել Սամվել Բաբայանին և կրկնում են Բաղրամյան 26-ի այն վարկածը¸ թե իբր Բաբայնը ռազմական հեղաշրջում էր նախապատրաստում : Վերջին երկու օրերի ընթացքում Հայաստանի իշխանական լրատվամիջոցները դժվար է տարբերել Haqqin.az-ից և minval.az-ից¸ որովհետև բոլորը նույն միտքն են գրում և նույն գաղափարն են առաջ տանում:
Հատկանշական է նաև այն¸ որ ադրբեջւանական ԶԼՄ-ները ողջունում են այն փաստը¸ որ Սերժ Սարգսյանն ամեն գնով փորձում է Ազգային ժողով անցկացնել Հայաստանի հանձնողական քաղաքականության գլխավոր ճարտարապետերից մեկին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ալիևի վերլուծաբանները նշում են¸ որ Բաբայանին ձերբակալելով և Տեր-Պետրոսյանին ԱԺ մտցնելով¸ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղում Ադրբեջանին առ այն¸ որ նա վերջապես սթափվել է և պատրաստ է Արցախի հարցում ադրբեջանանպաստ զիջումների գնալ:
Ինչը¸ եթե ոչ ադրբեջանական զլմ-ների արձագանքը ցույց է տալիս՝ ինչ գաղջ է սերմանել Հայաստանում Սերժ Սարգսյանը և թե դեպի ուր է նա տանում մեզ բոլորիս իր իշխանությունը պահելու ցանկությունից դրդված:

Տիգրան Ափունց

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

top-news.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing