Լրահոս

Իլհամ Ալիևի սենսացիոն հայտարարությունը. «Երևանը նվեր է հանձնվել…».

 

«Մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը հանդիսանում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը։

Այդ ուղղությամբ մեր սկզբունքային դիրքորոշման մեջ ոչ մի կասկած չկա։ Լեռնային Ղարաբաղը՝ ադրբեջանական հող է, այսօր էլ է այդպես, վաղն էլ այդես կլինի»։

Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հանրապետության Օրվա՝ մայիսի 28-ի պատվին պաշտոնական ընդունելության ժամանակ։

Պետության ղեկավարը հայտարարել է, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում։

«Ադրբեջանը երբեք թույլ չի տա մեր պատմական հողերում հայկական երկրորդ անջատողական պետության ստեղծմանը։ Ներկայիս հայկական պետությունը նույնպես ստեղծվել է մեր հողերում։ Նրանց քաջ հայտնի է, որ 1918 թ. Երևանը նվեր է հանձնվել Հայաստանին։ Պետք է իրագործվեն ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը, օկուպացիոն ուժերը պետք է անվերապահ լքեն մեր հողերը։

Մեզ ձեռնտու են միջազգային կազմակերպությունների որոշումները և բանաձևերը։ Դա հանդիսանում է հակամարտության լուծման իրավական հիմքը։ Միևնույն ժամանակ, վերջին ժամանակներում հնչեցված հայտարարությունները և ձեռնարկված քայլերը նույնպես պետք է բարձր գնահատվեն։ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ԵՄ-ն, մյուս կառույցները արդեն միանշանակորեն ասում են, որ ստատուս քվոն անընդունելի է, այն պետք է փոխվի։ Ճիշտ է, այդ հայտարարություններից հետո, ինչ որ քայլեր չեն ձեռնարկվել։ Սպասում ենք, որպեսզի այդ քայլերն արվեն, ճնշում գործադրվի օկուպանտի վրա։ Նրանց հանդեպ պատժամիջոցներ կձեռնարկվեն, դա պարտադիր է։ Եթե Հայաստանի հանդեպ, նրա օկուպացիոն քաղաքականության համար պատժամիջոցներ չձեռնարկվեն, ապա դա կլինի երկակի չափանիշների հերթական դրսևորում։ Չնայած դրան, համարում եմ, որ նման բնույթի հայտարարությունները դրական քայլեր են հանդիսանում։

Միևնույն ժամանակ, հարևան երկրները, Մինսկի խումբը, ԵՄ-ն կտրուկ կերպով են անդրադարձել Լեռնային Ղարաբաղում անջատողական «հանրաքվեի» անցկացմանը։ Ոչ ոք չի ճանաչել այդ անջատողական հավաքը, այդ խայտառակությունը, ընդհակառակը՝ այն դատապարտել են։ Դրանով հանդերձ, մեկ անգամ ևս ապացուցել ու ցույց են տվել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, հողն է։ Մենք կշարունակենք մեր քաղաքականությունը։ Բանակցությունների ժամանակ մեր սկզբունքային դիրքորոշումը լիովին հիմնավորված է և մենք երբեք հետ չենք կանգնի մեր քաղաքականությունից»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing