Իմ գործընկերների արյունը ինձ համար թանկ է՝ Օսիպյանը «Սասնա Ծռեր»-ին ազատել արձակելու որոշման մասին

22

Ոստիկանության հասարակական խորհրդի առաջին նիստի ժամանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը անդրադարձել է « Սասնա Ծռեր»-ին կալանքից ազատվլու հարցին:

«Ես բազմից արտահատվել եմ, որ ես կանգնած եմ իմ գործընկերների ընտանիքների կողքին, ովքեր արյուն են թափել: Ես այս առումով ունեմ իմ գնահատականը, բայց չեմ արտահայտվի այս պահին: Ընթանում է դատաքննություն, և դրա արդյունքում ամեն ինչ պարզ կլինի, քանի որ Հայաստանում արդարադատությունը իրականացնում է դատական համակարգը, և հույս ունեմ, որ այն ճիշտ որոշում կկայացնի: Սակայն նորից եմ կրկնում իմ գործընկերների արյունը և կյանքը ինձ համար թանկ են, և ես այն ոչնչով չեմ փոխի»,- ասել է Վալերի Օսիպյանը:

Ոստիկանության պետը նաև անդրադարձել է ավագանու առաջիկա ընտրություններին և բացառել է ընտրակաշառքի հնարավորությունը:

«Փակագծերը չբացելով՝ պետք է ասեմ, որ ոստիկանությունը տիրապետում է ընտրակաշառք տալու ցանկացած մեխանիզմի և խոստորեն վերահսկելու է դա»,- եզրափակեց նա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache