«Իմ քայլը» շարժման օրերին ՊՆ-ն ապատեղեկատվությու՞ն էր տարածում

175

«Իմ քայլը» շարժման օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ հայտարարություն տարածեց, որ Արցախի սահմանին Ադրբեջանական կողմից նկատվում են կուտակումներ և զերքերի շարժ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիան անգամ հայտարարությամբ հանդես եկավ, որում մասնավորապես ասվում էր. «Համաձայն հետախուզական տվյալների, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներհայաստանյան զարգացումները դիտարկում է որպես նշանակալի գործոն` Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման համար։ Իրավիճակի հետագա սրումը նպաստում է դրան»:

ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ նմանատիպ հայտարարություններից հետո մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ այս հայտարարությունների իրական նպատակը ներքաղաքակն իրավիճակի վրա ազդելն է և զանգվածային բողոքի ակցիաների մարդաշատության կանխարգելումը:

Այս պահին ՀՀ ՊՆ ղեկավարն արդեն նշանակված է  վարչապետ Փաշինյանի կողմից և իրականության բացահայտման համար Politik.am-ը հարցում է ուղարկել ՀՀ ՊՆ, որպեսզի  պարզվի ՝ արդյո՞ք  «Իմ քայլը» շարժման օրերին եղել են սահմաանյին կուտակումներ և զորքերի տեղաշարժ ադրբեջանական կողմից, թե՞ ՀՀ ՊՆ նման հայտարարություններ արել է ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու նպատակով:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ  հայտնել է, որ կա լրացուցիչ ժամանակի անհրաժեշտություն տեղեկատվությունը ճշտելու համար. «modpress@mil.am էլեկտրոնային հասցեով ուղարկված Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»:

Փաստորեն ՀՀ ՊՆ-ին մեկ ամիս ժամանակ է պետք, որպեսզի պարզի իրենց կողմից ապրիլին արված հայտարարությունները ճի՞շտ էին, թե՞ նպատակ ունեին ներքաղաքակն իրավիճակի վրա ազդել:

    


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache