Իմ որդին արդեն 18 տարեկան է, և մինչև հուլիսի 10-ը կզորակոչվի. Պաշտպանության նախարար

112

politik.am — Այսօր, Սարդարապատում, Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառման ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը որդու՝ Արցախում ծառայելու մասին նշեց, որ իր զավակն էլ է գնալու ծառայելու, և կորոշի՝ որտեղ է ծառայելու.

Լրագրողների դիտարկմանը, թե սա ուղերձ է մյուս պաշտոնյաններին, որ իրենց զավակները ևս չխուսափեն ծառայությունից, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ես ոչ մի բան ուղերձի համար չեմ անում: Իմ կարծիքն այն է, որ առաջին հերթին պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն բանակում»:

Դավիթ Տոնոյանն ասաց, որ որդին արդեն 18 տարեկան է, և մինչև հուլիսի 10-ը կզորակոչվի: Հարցին՝ կծառայի՞, թե արտոնյալների շարքում կլինի, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Ուշադիր կհետևեք, խոշորացույցի տակ»:



Загрузка...