Իմ տարածած հայտարարությունը որոշակի շրջանակների կողմից շահարկվում է բոլորովին անպատեհ. Գևորգ Պետրոսյան

44

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի ընկերներ…

Երեկ իմ տարածած հայտարարությունը որոշակի շրջանակների կողմից շահարկվում է բոլորովին անպատեհ…

Ասել եմ և կրկնում եմ. Երևանի ավագանու ընտրություններում Նաիրա Զոհրաբյանի առաջնորդությանը չսատարելը բացարձակապես կապ չունի իմ և իմ հարգարժան ղեկավար պարոն Ծառուկյանի փոխհարաբերությունների հետ…

Էլի եմ կրկնում. Ծառուկյանն իմ ավագ եղբայրն է, իմ քաղաքական ղեկավարը, նա իմ կյանքում մեծ ներդրում ունեցած մարդ է, ես չեմ կարող իր հեղինակությունն ուրանալ… Միակ մարդն է, ով առանց որևէ ակնկալիքի, ինձ, որպես մասնագետ, գնահատել և տեղ է տվել իր կողքին՝ այն դեպքում, երբ մյուս կուսակցական ցուցակներում «մուտքն անհատույց չի եղել»…

Ծառուկյանն իմ բարեկամն է, այդտեղ երկրորդ կարծիք չկա… Նա ինձ համար թանկ մարդ է, բայց ես ինձ կեղծել չեմ կարոող…

Լավ, միթե՞ սա է իրավական ու ժողովրդավարական պետությունը, երբ պատգամավորն իր կարծիքն արտահայտելու համար ստիպված է պաշտպանվել ինչ-որ մեկից…

Իմ հայտարարությունը կապված է կոնկրետ կարգավիճակում կոնկրետ անձի հետ, ինչը բացարձակապես չի վերաբերում Ծառուկյանի անձին…

Ծառուկյանն իմ բարեկամն է, բայց ես չեմ պաշտպանելու Նաիրա Զոհրաբյանին, ում աշխատուժն ավելի նպաստավոր կլինի ցանկացած այլ տեղ, բայց ոչ Երևանի քաղաքապետի պաշտոնում…




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache