Լրահոս

Ինչ անակնկալ սպասել ԼՂ հարցում` ՌԴ-ից եւ Թուրքիայից

 

serzh-sargsyan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել երկրի անվտանգության ապահովման հարցի վերաբերյալ։ Նա հասկացնել է տվել, որ երկրի անվտանգության հարցերը լուծվում են ինչպես նրա ներսում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս։

Էրդողանը նման վայրերի թվում նշել է նաև Նախիջևանը. «Մենք պետք է Թուրքիայի հանդեպ սպառնալիքները ոչնչացնենք բնօրրանում։ Ոչ մի րոպե չպետք է մոռանալ, որ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Գազիանթեփ, Հաթայ, Կարս կամ Արտվին նահանգներում, այլ՝ սիրիական Հալեպում ու Իդլիբում, Կիպրոսում, Նախիջևանում, Բաթումում, Բալկաններում։ Այն ուժերը, որոնք բացեիբաց չեն կարող մարտահրավեր նետել Թուրքիային, փորձում են գործել ընդհատակից։ Հետաքրքիր է, որ նրանք, ովքեր ավելի վաղ, առանց քաշվելու, Թուրքիային մեղադրում էին ԴԱԻՇ-ի դեմ պայքարելուց հրաժարվելու մեջ, այսօր Անկարայից պահանջում են դադարեցնել հակաահաբեկչական գործողությունները տարածաշրջանում։ Նրանք մեզ խորհուրդ են տալիս զորքերը չմտցնել Սիրիայի տարածքի խորքերը՝ 20 կիլոմետրից ավելի։ Սակայն ով էլ ինչ ասի, մենք շարունակելու ենք մեր ուղին»։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը կարծում է, որ ԱՄՆ-ը նոր նախագահի օրոք ավելի լուրջ կվերաբերվի Թուրքիայի տարածաշրջանային առանձնահատկություններին: Վերջինս հայտարարել է, որ իր մոտ այնպիսի տպավորություն է ձևավորվել, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեծ ուշադրություն կցուցաբերի Թուրքիայի տարածաշրջանային առանձնահատկություններին:

Թե ինչ դիրքորոշում ունի Անկարան` ԼՂ հարցում, հայտնի է: Ադրբեջանի հետ միասին` նրանք միջազգային հանրությանը պարբերաբար շանտաժի են ենթարկում` հիշեցնելով Բաքվի համար «բարենպաստ» լուծման անհրաժեշտությունը:

Բանն այն է, որ թեև Թուրքիան այսօր մխրճված է բազմաթիվ խնդիրների մեջ, ԼՂ հարցը չպետք է անտեսել: Որ Թուրքիան Ռուսաստանից ակնկալիքներ ունի ԼՂ հարցում, նույնպես գաղտնիք է:

Այսօր, երբ աշխարհաքաղաքական անորոշություն է` ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականության, Ռուսաստան-ԱՄՆ, ԱՄՆ-Թուրքիա, սիրիական ճգնաժամի խնդրում ներգրված բոլոր խաղացողների միջև, ԼՂ հակամարտության ստատուս-քվոն կարող է փոփոխվել` Թուրքիա-ԱՄՆ անորոշության, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների ջերմացման ֆոնին:

Հարավային Կովկասում ազդեցության ամրացման ու պահպանման տեսանկյունից, չի կարելի բացառել, որ մի օր Մոսկվան ու Անկարան, առանց Վաշինգտոնի համաձայնության որոշեն փոխել Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված առանց այն էլ փակուղային իրավիճակը:

Բնականաբար` ոչ ի նպաստ հայկական կողմի:

Թամար Բագրատունի

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hayeli.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing