Լրահոս

Ինչ դեր է վերապահված Գյումրիի ռուսական բազային առաջիկայում

 

Ռուսաստան-Թուրքիա-Սիրիա հարաբեությունները

Ռուսական ուղղությունն առանձնահատուկ դեր ունի ԱՄՆ-ի ու Թուրքիայի համաձայնեցումներում եւ ենթադրում է Թուրքիայի ու Ռուսաստանի հետագա մերձեցման բացառումը:Կարեւոր նշանակություն ունի էներգետիկ հաղորդակցությունների խնդիրը, եւ Թուրքիան չպետք է նպաստի եվրոպական ուղղությամբ ռուսական էներգառեսուրսների տեղափոխմանը:

Թուրքիան չպետք է նպաստի ռուսական դիրքերի ուժեղացմանը Բալկաններում, Սեւ ծովում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում:Թուրքիան երկար ժամանակ փորձում էր խաղարկել սիրիական խաղաքարտը, Սիրիայի հետ հաստատելով սերտ հարաբերություններ, այդ թվում պաշտպանության ու անվտանգության ոլորտում, Բաշար Ասադին հավաստելով իր աջակցությունը: Սակայն Թուրքիան շատ արագ փոխեց իր դիրքորոշումը, ինչը չէր կարող կապված չլինել ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություններին:Անկասկած, Սիրիայի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունն ունի շատ նպատակներ ու խնդիրներ, եւ իհարկե Ռուսաստանն այդ նպատակներից մեկն է:

Սակայն ակնհայտ է, որ  Թուրքիային Ասադի ռեժիմի դեմ պայքարին ներգրավելով, ԱՄՆ-ն նպատակ ունի թույլ չտալ Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցումը:Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում ռուսական դեսպանատները մշտապես Մոսկվա էին ուղարկում տեղեկություններ ու վերլուծություններ, թե ինչ է սպասվում Սիրիայի դեմ շրջափակման ու ճնշման հարցում Թուրքիայի ներգրավվելու դեպքում:Մոսկվայում այնքան էլ չէին հասկանում, թե ինչու պետք է Թուրքիան դիմակայության մեջ մտնի Սիրիայի հետ, որի հետ երկար ժամանակ հարաբերություններ էր զարգացնում:

Ներկայում Մոսկվայում կասկած չունեն, որ Սիրիայի հարցում կան լուրջ պայմանավորվածություններ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջեւ, ինչը դարձել է երկու երկրների հարաբերությունների կարեւոր բաղկացուցիչ:Մեր կարծիքով, ԱՄՆ-ն Թուրքիայի հետ այս պայմանավորվածություններով ոչ միայն նրան ներգրավում է իր գործընկերների շարքը, այլեւ ավելի մեծ չափով մեկուսացնում ու շրջափակում նրան:

ԱՄՆ-ն փորձում է Թուրքիային օգտագործել Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ու Սիրիայի դիրքերի խափանման համար, միեւնույն ժամանակ թույլ չտալով Թուրքիայի ազդեցության ուժեղացումն այս տարածաշրջանում:Ռուսաստանն, ինչպես միշտ, փրկում է Թուրքիային աշխարհքաղաքական պլանում: Եթե Ռուսաստանն այդքան եռանդուն չձգտեր հաստատել իր դիրքերը Մերձավոր Արեւելքում, Թուրքիայի դերն ավելի համեստ կլիներ ԱՄՆ-ի ծրագրերում, եւ նրա հետ ավելի քիչ հաշվի կնստեին:Ռուսաստանն ու Թուրքիան, չնայած նպատակների տարբերությանը, փորձում են հակամարտության մեջ չմտնել, համենայնդեպս հրապարակավ, եւ դա նրանց հաջողվում է: Եվ դա հասկանալի է, քանի որ դիմակայությունը կհանգեցնի պատերազմի կամ խոշոր հակամարտության:

Բայց եթե Թուրքիան վերջնականապես պարտվի Սիրիայում, կգերադասի տարածաշրջաններում իր դիրքերի ուժեղացման այլ միջոցներ: Դա այդ տարածաշրջանների երկրների վատ տեղեկացված կառավարությունների համար կհանգեցնի անսպասելի ու վտանգավոր «նորամուծությունների»:Այս կապակցությամբ, լավ կլիներ նորովի իմաստավորել Հայաստանում ռուսական բազայի ներկայության նշանակությունն ու իմաստը, ինքնիշխանության կորստի միտումների պայմաններում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing