Լրահոս

Ինչ է առաջարկում Սերժ Սարգսյանը

 

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ Նախագահ  Սերժ Սարգսյանը, երեկ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների ու բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ եղել է ՊԲ զորամասերից մեկում: Նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս շատ հարցերի, անդրադարձել է ներքին քաղաքական խնդիրներին և առաջիկա ընտրություններին:

Սերժ Սարգսյանը, խոսելով մի շարք քաղաքական ուժերի մասին, ակնարկ է արել նաև Նիկոլ Փաշինյանի և նրա ներկայացրած դաշինքի վերաբերյալ. «Իսկ այսօր ավելի կարևոր հարց ունենք։ Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում»,-ասել է Սերժ Սարգսյանը։

Փաստորեն Սերժ Սարգսյանի աչքից չի վրիպել, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում քարոզչություն է իրականացրել տանիքներ բարձրանալով և քաղաքացիների հետ զրուցելով:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing