Լրահոս

Ինչ է ենթադրվում զիջել Ադրբեջանին, բացի տարածքներից

 

Հայաստանի խորհրդարանը ռուսների պատվերն է
Մոտենում է հայկական ժամանակակից պատմության ամենազավեշտալի երեւույթներից մեկը՝ խորհրդարանի ընտրությունը: Այս ընտրությունն ավելի ծիծաղելի է, քան նախագահական ընտրությունը, քանի որ մասնակիցներն ավելի շատ են:
Ի՞նչն է դարձել այս ընտրության հիմնական փաստարկը: Գործնականում մասնակից բոլոր քաղաքական կուսակցությունները մրցակցության մեջ են Ադրբեջանին հողեր հանձնելու հարցում: Կա՞ն քաղաքական կուսակցություններ, որոնք նման «առաջարկ» չունեն:
Հայաստանում այսպես կոչված քաղաքական գործիչներն այդպես էլ ավելի հետաքրքիր կամ այլընտրանքային բան չեն մտածել ընտրություններին մասնակցելու համար: Այս առաջարկը բնականաբար պարտադրված է ռուսների կողմից, որպեսզի Հայաստանին զիջումների հարկադրեն Ադրբեջանին:
Հարավային Կովկասում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ռուսաստանի գլխավոր գործընկերը դարձել է Ադրբեջանը, իսկ Հայաստանը դարձել է առավել կառավարելի երկիր: Ռուսաստանը հանդես է գալիս որպես «միջնորդ», սակայն իրականում պաշտպանում է Ադրբեջանի շահերը եւ շահագրգռված է այդ երկիրը պահել որպես իր գործընկեր: Դրա համար Ադրբեջանը հանդես է գալիս որպես ռազմավարական ու քաղաքական գործընկեր, ինչպես նաեւ ռուսական զենքի գնորդ:
Հայաստանի քաղաքական կուսակցություններին այլ բան չի մնում, քան բավարարել Ռուսաստանի ցանկությունը եւ դառնալ նրա քաղաքական նպատակների ուղեկցորդները: Հենց սա է դարձել ամենկարեւոր հանգամանքը խորհրդարանական պայքարում:
Ուրիշ ի՞նչ կարող էին առաջարկել Հայաստանի քաղաքական գործիչները, որպեսզի ռուսների համար դառնային յուրային:
Այս գաղափարի առաջնորդն այսպես կոչված կոնգրեսն է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այսինքն ՀՀՇ-ն, որը փոխել է անունը, բայց ոչ էությունը: ՀՀՇ-ն հավատարիմ է մնում իր առաջադրանքին, սկսած 1988 թվականից, եւ չի էլ փորձել որեւէ նոր բան մտածել:
Ինչ կարիք կա, եթե Հայաստանում այս գաղափարը միշտ եղել է եւ բազավորվել է Ռուսաստանին հավատարմության վրա: Այլ առաջարկներ չկան, չնայած հանգամանքների փոփոխությանը:
Տարածքների մի մասի հանձնումն Ադրբեջանին նշանակում է ողջ Արցախի հանձնումը: Ինչը բնական կդառնա Ադրբեջանի ռազմական գերազանցության պայմաններում: Դա բացարձակապես չի հետաքրքրում ՀՀՇ-ին, եւ երեւում է լիովին ձեռնտու է Հայաստանի ներկայիս իշխանությանը, որը Տեր-Պետրոսյանի խմբին դիտարկում է որպես սեփական տրամաբանության ու կամքի հարմար մունետիկ:
Ռուսաստանը ձգտում է պահպանել դոմինանտությունը Հայաստանում, երբ աչքի առաջ, առանց ռազմական հակամարտությունների ու այլ ցնցումների փլուզվում են ՀԱՊԿ-ն ու այսպես կոչված եվրասիական բլոկը: Հայաստանի ղեկավարները դուրս չեն գալիս Մոսկվայից, իսկ Արեւմուտքի հետ հարաբերությունները մնում են ընդամենը նախընտրական պայմանների պերֆորացիա:
Ընտրություններին մասնակցում են իբր նոր մարդիկ, սակայն առաջարկները մնում են հին: Ընդ որում, ոչ ոք այդպես էլ չի հայտարարել, թե ինչպես են պայմանավորվելու Ադրբեջանի հետ: Ինչ է ենթադրվում զիջել, բացի տարածքներից, որպեսզի Ադրբեջանն ընդունի այդ ենթադրությունը:
Ռուսերը հասկանում են, որ հայերին դժվար է այդ առաջարկն ընդունել դրսից, եւ ձգտում են դա պարտադրել հայերի միջոցով: Հրաշալի հեռանկար: Իր հերթին, ղարաբաղյան ղեկավարությունն անկասկած կընդունի եւ կաջակցի այդ առաջարկը: Այստեղ երկու կարծիք չի կարող լինել:
Այդպիսով շատ հարցեր են լուծվում Հարավային Կովկասում, եւ ռուսները եւս 10 տարի իրենց են պահում տարածաշրջանը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing