Լրահոս

Ինչ է կատարվել այսօր Ադրբեջանում

 

deepwater-horizon-burning-final-hours3

hartak.am — Կասպից ծովում տեղակայված` Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության «Գյունեշլի» նավթագազարդյունահանող վարչության N71 հանքահորի N19 հարթակում վերանորոգման աշխատանքների արդյունքում այսօր հրդեհ է բռկնվել` հորատանցքից ցածր ճնշման գազի արտահոսքի պատճառով:

Չնայած ձեռնարկված արտակարգ միջոցառումներին, ավելի քան 9 ժամ է, հրդեհը մարել չի հաջողվում:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, գազային շատրվանի վերացմանն ուղղված աշխատանքներին ներգրավված է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային անվտանգության ծառայության 9 հրշեջ նավ:

Այս պահին հանքահորի 69 աշխատակիցները էվակուացվել են, սակայն հորատանցքից գազի արտանետումը կասեցնել և հրդեհը մարել չի հաջողվում:

Հիշեցնենք, որ 2015-ին ձմռանը նույն հանքահորի մեկ այլ հարթակում բռնկված հրդեհն Ադրբեջանի պատմության մեջ խոշորագույն վթարն էր:

Նշենք նաև, որ 1980-ից շահագործման հանձնված «Գյունեշլի» հանքահորը, որտեղ SOCAR-ը նավթ և գազ է արտահանում առանց արտասահմանյան ընկերությունների մասնակցության, ապահովում է SOCAR-ի նավթարդյունաբերության 65%-ը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am