Ինչ է կատարվել Բաքվում. ինչի է վերածվել հայկական եկեղեցին

0

Politik.am-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Տիկին Թանդիլյան Բաքուն մշտապես հանդես է գալիս հակահայկական դիրքերից և չի մասնակցում Հայաստանում կազմակերպվող միջոցառումներին: Դուք կատարացիք գովելի քայլ ու մեկնեցիք Բաքու՝ ներկայացնելու Հայաստանի շահերը: Ի վերջո լինելով Բաքվում հնարավոր եղավ գտնել գործիչների, որոնք պատրաստ են ջանք թափել հանուն խաղաղության: Ի վերջո ինչ արդյունքի մենք հասանք գնալով Բաքու:

Շատ շնորհակալ եմ կարծիքի համար, որովհետև մեր Բաքու գնալու հետ կապված եղան հակասական կարծիքներ: Մեր ներկայությամբ մենք ցույց տվեցինք նաև մեր և Ադրբեջանի քաղաքակրթական տարբերությունը: Եվ ես կարծում եմ սա է այն ճանապարհը, որով մենք կարող ենք հաղթել այս երկարատև պայքարում:

Պետք է նկատել, որ Բաքվում այնպիսի մթնոլորտ էր, որ հնարավոր չեղավ հասկանալ արդյոք կան նման խաղաղությանը ձգտող գործիչներ: Մեզ հետ ադրբեջանական պատվիրակության որևէ ներկայացուցիչ չի շփվել: Ավելին այլ երկրների պատվիրակները անհանգստացած և վերապահումներով էին շփվում մեզ հետ, քանի որ մեզ հետ շփվող ցանկացածին այլ ռակուրսից էին դիտարկվում:

Արդյունքների մասով կարող եմ ասել՝ մի բան ակնհայտ էր օրակարգը հակահայկական էր և պետք է նկատեմ, որ մենք կարողացանք այդ հակահայկական օրակարգի դեմն առնել: Չմասնակցելը կվնասեր մեր շահերին և դա միանշանակ է: իսկ կոնկրետ արդյունքների մասին մենք հետո կկարողանանք խոսել:

Միջազգային կառույցներում Հայաստանի պատվիրակությունները այդքան էլ ակտիվ չեն և հաճախ մենք դիվանագիտական պարտություններ էինք կրում այդ կառույցներում: Ձեր կարծիքով ինչ քայլեր պետք է անել, որպեսզի նախորդ սխալները չկրկնվեն:

Շատ ճիշտ եք նկատել: Եվ պետք է ասեմ, որ պատվիրակությունների չմասնակցությունը կամ թերի մասնակցությունն էր նման իրավիճակներ ստեղծում մեր երկրի համար: Ես ինչպես խոսքիս սկզբում ասացի՝ չմասնակցելը ամեն դեպքում վնասակար է, իսկ մասնակցության դեպքում՝ պատվիրակության լավ աշխատանքի դեպքում, կարող են դրական արդյունքներ լինել: Ես կարծում եմ, որ մենք պետք է ակտիվ լինենք միջազգային բոլոր հարթակներում և հնարավորություն չտանք Ադրբեջանին ազատ հակահայ քարոզչություն իրականացնել:

Տիկին Թանդիլյան, երբ դուք դուրս էիք եկել նաև Բաքվի փողոցներ անվտանգության խնդիր չէր առաջանում: Ինչ վիճակում էին հայկական մշակութային կոթողները:

Անվտանգության խնդիրներ չկային, քանի որ մեզ ուղեկցում էին անվտանգության աշխատակիցներ և հատկապես հանրային վայրերում: Մեր հետ էր նաև արարողակարգի աշխատակիցը, որը միակն էր, որ ամբողջ ընթացքում մեզ հետ շփվել է:

Փորձեցինք մուտք գործել հայկական եկեղեցի, սակայն այն փակ էր: Այն պատկանում է Ադրբեջանի նախագահի գրադարանին։ Ինձ համար մի բան էր անհասկանալի, եթե այն գրադարան է, ապա ինչու էր փակ: Չէ որ գրքերը նախատեսված են, որ մարդիկ կարդան:

Ի՞նչ զգացողություն էր Հայաստանի անկախության 26-ամյակը Բաքվում նշելը: Դուք սեպտեմբերի 21-ին այնտեղի էիք: Արդյոք  Ի՞նչ վերաբերմունք ուներ հասարակությունը այդ օրվա հետ կապված:

Գնալուց առաջ շատերն էին ասում, որ անվտանգ չի լինի այնտեղ: Անկախության տոնը ինձ համար իրական տոն է: Ես դրանով հպարտ եմ և ես այն նշում եմ որտեղ էլ որ գտնվեմ, առավել ևս, երբ Բաքվում եմ: Հանրության առումով առանձին վերաբերմունք չեմ տեսել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache