Ինչ է քննարկվել փակ նիստում

178

lragir.am — Այսօր կայացել է կառավարության փակ նիստը, որի օրակարգում երկու հարց էր: Մեկը վերաբերում էր օրինագծի քննարկմանը, որով պետք է հաստատվեն թույլատրված եւ արգելված թմրամիջոցների ցանկն ու չափաբաժինները: Երկրորդ հարցը, որի մասին զեկուցում էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, չի բացահայտվում:

Քանի որ ֆինանսների նախարարն է զեկուցում, պետք է նեթադրել, որ խոսքը փողի մասին է: Ընդ որում, հարցն այնքան կարեւոր էր, որ գաղտնիություն էր պահանջում: Ի՞նչ են խոսել կառավարության նիստին:

Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի եւ Հարավային Կովկասում ՀԲ տարածաշրջաբային տնօրեն Մերսի Թեմբոնի հետ: Երկուսն էլ հայտնել են իրենց կառույցների պատրաստակամությունը Հայաստանի հետ համագործակցելու եւ բարեփոխումներին աջակցելու հարցում:

Հայաստանի նոր կառավարությունը ֆինանսավորման աղբյուրնե՞ր է փնտրում: Բազմաթիվ հակակոռուպցիոն բացահայտումները չեն կարող լցնել գանձարանը, այդ մասին օրերս ասել է նաեւ առաջին փոխվարչապետը: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոռուպցիոն սխեմաների ապամոնտաժման մասին, իսկ նախորդ իշխանությունները շատ հարցեր լուծում էին «օբշակի»՝ կոռուպցիոն ստվերային վճարների հաշվին:

Այժմ պետք է փող գտնել, եւ չի բացառվում, որ հարկ լինի արտաքին պարտքն ավելացնել: Դա անխուսափելի է, քանի որ ներդրողները դեռ չեն շտապում Հայաստան: Բոլորը սպասում են ընտրություններին ու ավելի շատ որոշակիության: Իսկ մինչ այդ նոր կառավարությունը պետք է կատարի սոցիալական պարտավորությունները:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache