Ինչ է տեղի ունեցել Նախիջեւանում 2014 թվականին

1

Հայաստանում անսպասելի քննարկում է սկսվել ամբողջականության եւ «խաղաղ ժամանակ» տարածքային ձեռքբերումների մասին: Ընդդիմությունը Սերժ Սարգսյանին մեղադրում է 2016 թվականին 800 հեկտար զիջելու մեջ, իսկ իշխանության ներկայացուցիչն ասում է, որ Նախիջեւանում 20000 հեկտար «վերադարձրել ենք»:

Ղարաբաղում 800 հեկտարի կորուստը հաստատել է Սերժ Սարգսյանը: 2016 թվականին նա հայտարարել է, որ չարժե ռազմական գործողություններ ձեռնարկել այդ տարածքները վերադարձնելու համար: Ընդ որում, Սերժ Սարգսյանը բանակի արդիականացման նոր ռազմավարության նպատակներից մեկն է հայտարարել «ցանկացած պահի այնպիսի հակահարվածներ հացնել, որ նրանք այլեւս ցանկություն չունենան խախտել 1994-95 թթ. ստորագրված համաձայնագրի պայմանավորվածությունները եւ դրույթները»:Այսինքն, հիմք է վերցվում 1994-95 թվականների համաձայնագիրը: Լայն հանրությանը հայտնի չէ, թե այդ համաձայնագիրն ինչ սահմաններ է ենթադրում, արդյոք դրանք պահպանվում են, արդյոք փոխվել են: Զինվորականները նշում են, որ շտկումներ հաճախ են լինում, եւ շփման գիծը հաստատուն չէ:Ինչ վերաբերում է Նախիջեւանին, Ռազմինֆոն 2014 թվականի հունիսին հայտնել էր, որ հայկական զորքը կարողացել է Նախիջեւանի ուղղությամբ առաջ տանել դիրքերը:

Դա բուռն արձագանք էր առաջացրել Ադրբեջանում, Պնախարար Հասանովը հերքել էր Ադրբեջանի տարածքային կորուստները:Ինչպես հետո պարզաբանել են զինվորականները, իրականում հայ զինծառայողները չեն հատել Նախիջեւանի հետ սահմանը, այլ «յուրացվել են» չեզոք տարածքները, իսկ դիրքերի առաջխաղացումը նպաստել է նրան, որ հայկական ուժերը կարող են իրենց տեսադաշտում պահել Նախիջեւանի հարթավայրային հատվածի մեծ մասը, այդ թվում՝ ռազմական դիրքերն ու հաղորդակցությունները:Վերջին օրերին տարբեր համատեքստերում արծարծվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Մասնավորապես, հանրաքվեի մասին օրենքում այդ դրույթը: Հայաստանի ու Արցախի տարածքային ամբողջականությունը նախ եւ առաջ «գույքագրման» կարիք ունի: Տարածքային ամբողջականության գլխավոր սպառնալիքը նախ եւ առաջ տարածքային ամբողջականությունում փոփոխություն նախատեսող  առաջարկների վրա բանակցություններն են: Արցախի սահմանները պետք է սահմանվեն ոչ թե որպես շփման գիծ, այլ պետական սահմաններ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache